26.11.2024
«Պետք է սպասել». Օհանյանն արձագանքում է ռուսական ինքնաթիռի խոցմանը
prev Նախորդ նորություն

Թուրք զինվորականները ներկայացրել են ռուսական ինքնաթիռի խոցման իրենց վարկածը

Թուրքիայի ռազմական գերատեսչությունը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ, որտեղ ներկայացրել է ռուսական Սու-24-ի խոցման իր տարբերակը:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ ոչնչացման պահին թուրքական ռազմաօդային ուժերը չգիտեին նրա պատկանելիության մասին: Նմանատիպ հայտարարություն էր արել նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը: Թուրքիայի ԳՇ-ում նշել են, որ միջադեպից հետո նրանք հրավիրել են ռուսաստանցի ռազմական կցորդին և հայտնել են տեղի ունեցածի մանրամասները: Թուրքական կողմը նշել է, որ նրանք իբր տաս անգամ զգուշացրել են օդաչուներին Թուրքիայի օդային սահմանի խախտման մասին և միայն դրանից հետո են կրակ արձակել:

Ռազմական գերատեսչությունում նաև հայտարարել են, որ պատրաստ է համակողմանի համագործակցել ռուսական կողմի հետ: Թուրքական կողմի պնդումները վիճահարույց են, քանի որ Սու-24-ի օդաչուներից մեկը, ով փրկվել է խոցված ինքնաթիից, պատմել է, որ թուրքական F-16-ի օդաչուները չեն նախազգուշացրել ռուսական անձնակազմին թուրքական սահմանին մոտենալու մասին, ինչպես այժմ հայտարարում է Անկարան: Ավելին, օդաչուն հայտարարել է, որ տեղանքը լավ գիտի և դեպի Թուրքիայի տարածք շեղում չի եղել:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 24-ին ռուսական Սու-24 ինքնաթիռը խոցվել է թուրքական F-16-ի կողմից: ՌԴ ՊՆ-ը հրապարակել է ռմբակոծչի խոցման սխեման: Ըստ նրա, Սու-24-ը չնայած թուրքական կողմի հայտարարություններին, չի հատել այդ երկրի օդային սահմանը: Հակառակը, թուրքական կործանիչը հատել է սահմանը և մտնելով Սիրիայի տարածք խոցել է ռուսական ինքնաթիռը:

Պն-ում հայտարարել են, որ այսուգետ հարվածային ավիացիայի բոլոր գործողություններն իրականացվելու են միայն կործանիչների ուղեկցությամբ: Մոսկվա ռազմանավը, որը զինված է ՀՕՊ Ֆորտ համալարգով կտեղակայվի Լաթաքիայի ծովափնյա շրջանում և խոցելու է բոլոր թիրախները, որոնք հնարավոր վտան են ներկայացնելու ռուսական ինքնաթիռների համար: Թուրիայի հետ ռազմական գծով շփումները դադարեցվում են: