Ռուսաստանի և Թուրքիայի միջև ուղիղ հակամարտությունը Սիրիայում քիչ հավանական է: Այդպիսի կարծիք է հայտնել VERELQ-ի թղթակցի հետ զրույցում ռազմական հայտնի գործիչ, ղարաբաղյան պատերազմի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմմանդոս):
Մեկնաբանելով ռուսական Су-24-ի խոցումը թուրք-սիրիական սահմանին՝ Տեր-Թադևոսյանը նշեց, որ ՌԴ-ը դժվար թե գնա իրավիճակի սրման: «Մոսկվան այժմ կոնկրետ նպատակ ունի Սիրիայում, այն է՝ ահաբեկչության դեմ պայքարը, և երրորդ կողմի հետ ռազմական հակամարտությունը նրան անհրաժեշտ չէ: Իհարկե, հռետորաբանության խստացում լինելու է, ինչ-որ կոնկրետ գործողություններ կարող են լինելի, սակայն դա հաստատ չի լինելու ռազմական պատասխան», - նշեց Տեր-Թադևոսյանը:
Նրա խոսքով, այդ միջադեպն, իհարկե, սադրանք է, սակայն Մոսկվան չի ենթարկվի այդ սադրանքին:
Մինչ այդ ՌԴ ՊՆ-ը հաստատել էր Թուրքիայի ու Սիրիայի սահմանին ռուսական ինքնաթիռի խոցման փաստը: ՌԴ պաշտպանության գերատեսչությունում նշում են, որ ինքնաթիռը հավանաբար խոսցվել է ցամաքից: Ինքնաթիռի կործանման մասին հայտնել էին թուրքական ԶԼՄ-ները: Հետագայում պարզ է դարձել, որ ինքնաթիռը խոցվել է Թուրքիայի ռազմաօդային ուժերի կողմից "սահմանը խախտելու համար":
Ի սկզբանե հայտարարվում էր, որ խոսված Су-24-ի երկու օդաչուները կարողացել են լքել ինքնաթիռը, սակայն դրան հաջորդել է տեղեկատվություն, որ նրանցից մեկը զոհվել է, երկրորդը հայտնվել սիրիական թուրքմենների կողմից վերահսկվող տարածքում: Մեկնաբանելով տեղի ունեցածը՝ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ
Դմիտրի Պեսկովը կոչ է արել հապճեպ եզրակացություններ չանել, քանի դեռ չկա բավարար տեղեկատվություն:
Փաստացի, Անկարայի կողմից այդ ագրեսիվ գործողությունը պատասխան էր ռուսական օդուժի իրականացվող գործողություններին: Նրանք հարվածներ են հասցնում Սիրիայում ահաբեկիչների դիրքերին: Օրերս Թուրքիայի ԱԳՆ էր հրավիրվել ՌԴ դեսպան
Անդրեյ Կարլովն այն բանի համար, որ ռուսական օդուժը ռմբակոծում է սիրիական թուրքմենների դիրքերը, որոնք պայքարում են և
Բաշար Ասադի, և "Իսլամական պետության" դեմ:
Արկադի Տեր-Թադևոսյանի կարծիքով, Թուրքիան շոկի մեջ էր ռուսական օդուժի գործողություններից, որը ոչնչացրել էր ահաբեկիչների ենթակառուցվածքները, ինչպես նաև տեխնիկան ու կենդանի ուժը: Ինչպես հայտնի է, ծայրահեղականների առանցքային հովանավորներից մեկը Անկարան է:
Ռուսաստանցի ռազմական փորձագետ
Անատոլի Ցիգանոկի խոսքով, տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ ինքնաթիռը գտնվել է Սիրիայի տարածքում: Նրա կարծիքով, ռուսական ինքնաթիռը խոցել են ոչ թե Թուրքիայի ռազմաօդային ուժերը, այլ սիրիացի թուրքմենները: «Սակայն այստեղ հարց է ծագում, որտեղից նրանց հակաօդային պաշտպանության համակարգեր, որոնք կարող են խոցել կործանիչներ: Կարծում եմ, որ Մոկվան այս և նմանատիպ այլ շատ հարցեր կունենա Անկարային: Այս պահին դժվար է ասել, թե ինչպես կզարգանան իրադարձությունները», - նշել է Ցիգանոկը
VERELQ-ի հետզ զրույցում: