Ալեքսանդր Կնյազև. Իրանի տնտեսությունը յուղոտ պատառ է, և օգուտներ կքաղի նա, ով կհասցնի
Իրանի տնտեսությունը համեղ պատառ է և օգուտներ կքաղի նա, ով կհասցնի: Իրանը համաշխարհային նավթի ու գազի համաշխարհային խոշոր արտադրողներից է և էներգետիկ քաղաքականության համակարգումը օգտակար կլիներ բոլորին: Այդ մասին EADaily-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ռուսաստանցի հայտնի արևելագետ, Հասարակական հիմնադրամի տնօրեն Ալեքսանդր Կնյազևը՝մեկնաբանելով ՌԴ նախագահի այցը Թեհրան:
Վերջին շրջանում իրանցի բարձրաստիճան պաշտոնյաները հայտարարում են գազի սվոպային առաքումների հնարավորության մասին: "Գազպրոմը" կարող է գազը առաքել Հայաստանով կամ Ադրբեջանով՝դրա փոխարեն գազ ստանալով Իրանի հարավում:
Կնյազևի խոսքով, այդ գաղափարը բոլոր շանսերն ունի իրականություն դառնալու, քանի որ դրանում հետաքրքրված է "Գազպրոմը": Նա հիշեցրել է, որ նավթի սվոպային առաքումների փորձ՝դեպի Իրանի հյուսիս, իսկ այնտեղից դեպի Պարսից ծոց ունեցել է Ղազախստանը մինչև ՄԱԿ-ի կողմից սահմանված պատժամիջոցները: Այժմ քննարկվում է այդ առաքումների վերականգնման ու ծավալների մեծացման հարցերը:
Փորձագետը նշել է, որ ուղղակի առաքումերի դեպի Ծոց գալու հեռանկարով կարո են քիչ հետաքրքրական լինել զուտ շուկայական առումով: Նրա խոսքով, Հարավ-արևելյան Ասիայի, Պակիստանի, Հնդկաստանի շուկաներում իրենց սպասում է մեծ մցրակցություն սաուդական, հատկապես քաթարական ընկերությունների հետ:
Նա նշել է, որ այդ երկրների հետ առանց այն էլ լարված հարաբերություններ են: Հետաքրրքական կլիներ ռուսկան գազի ոչ միայն սվոպը, այլ դրա միացումը իրանական խողովակներին արևելյան ուղղությամբ: Փորձագետը նկատի ունի Միր գազամուղը, որը պետք է դուրս գա դեպի պակիստանյան Կարաքի ու Գվադար ու երկրի հյուսիս, այդ խողովակը արդեն կառուցում է Գազպրոմը: Ըստ նրա, նրա ուղիղ շարունակությունը Կարակորումյան մայրուղին է դեպի Չինաստան: Դա տեղի է ունեցել Մոսկվա-Թեհրան-Իսլամաբադ-Պեկին քառանկյունում և այս պարագայում հնարավոր կլինի խոսել ասիական գազային շուկայի վերաֆորմատավորման մասին: Նրա խոսքով, այնտեղ գոյություն ունեն իրենց խնդիները՝առաջին հերթին Բելուջիստանում անվտանգությամբ, սակայն այնտե այդ ռիսկերը ավելի ցածր են, քանի ՏԱՊԻ գազամուղում:
Ըստ նրա, կարևոր է լուծել կովկասյան հատվածի հարցը: Ադրբեջանի միջոցով այն ավելի հեշտ է լուծվում, քան թե Հայաստանով, քանի որ Հայաստանի պարագայում առկա է Վրաստանով տարանցման դժվարությունները: Նա հավելել է, որ եթե այդպիսի միջանցքի կառուցվի, Հայաստան գազի առաքումների հարցերը կարելի է լուծել Իրանից դեպի Հայաստանի նոր գազամուղի կառուցմամբ՝Հայաստանի կարիքները այնքան էլ մեծ չէ, եթե խոսքը գնում է գլոբալ կոնսորցիումի մասին: