26.11.2024
Վրաստանում «Իսլամական պետությանն» անդամակցելու կասկածանքով կա առաջին ձերբակալվածը
prev Նախորդ նորություն

Քալաձեն "Գազպրոմի" հետ բանակցությունների մասին. "Կարծում եմ, որ ամեն ինչ լավ կլինի"

"Մենք յուրաքանչյուր տարի ՌԴ հետ ստորագրում ենք տարանցման միջոցով գազի գնման պայմանագիր: Մինչև դեկտեմբեր մենք "Գազպրոմի" հետ բանակցություններ կվարենք: Կարծում եմ, որ ամեն ինչ լավ կլինի", - հայտարարել է Վրաստանի առաջին փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Կախա Քալաձեն:

Նրա խոսքով, ադրբեջանական գազն առաջնահերթություն է Վրաստանի կառավարության համար: Քալաձեն նշել է, որ իրենց համար առաջնային է ոչ միայն ադրբեջանական գազը, այլ նաև Ադրբեջան պետությունը, որպես ռազմավարական գործընկեր: Ըստ նրա, Ադրբեջանի նախագահի վերջին այցը ապացուցել է դա: "Նախագահի հետ բարձր մակարդակով հանդիպում ենք անցկացրել և համաձայնության եկել բոլոր ոլորտներում: Ադրբեջանը մեծ հետաքրքրություն է ցուցաբերում գազապահեստարանների նախագծի նկատմամբ, որը Վրաստանը սկսելուն է հաջորդ տարի", - հայտնել է նա, ում խոսքերը մեջբերում է ԱՊԱ գործակալությունը:

Վրացական ԶԼՄ-ների հայտնում են, որ "Գազպրոմի" ու Վրաստանի կառավարության միջև անցկացվող բանակցությունները՝ ՌԴ-ի հետ հարաբերություններ հաստատելու փորձ են և քաղաքական որոշում: Մեկնաբանելով այդ լուրերը Քալաձեն նշել է, որ դա սուտ է:

«Վրաստանում գոյություն ունի ընդդիմութուն՝ "Ազգային շարժում" անվանումով և նրանք փորձում են դրան քաղաքական երանգ տալ: Սակայն դա զուտ կոմերցիոն համաձայնագիր է, որը մենք յուրաքանչյուր տարի ստորագրում են ՌԴ-ի հետ: Ստորագրում ենք համաձայնագիր, գնում ենք լրացուցիչ գազ և այդ ուղղությամբ խնդիրներ չկան», - նշել է նա:

Քալաձեն, մեկնաբանելով Իրանից ու Հայաստանից գազամուղի անցկացման հարցը, նշել է, որ իրենք դեռևս սպասում են, թե ինչ հարաբերություններ կհաստատեն Իրանի հետ, և այդ հարցը, իհարկե, քննարկվելու է: