7.10.2024
Քաղաքագետ. Ադրբեջանի շուրջ ձևավորվում են անկայունության լրացուցիչ օղակներ
prev Նախորդ նորություն

Վրաստանում «Իսլամական պետությանն» անդամակցելու կասկածանքով կա առաջին ձերբակալվածը

Վրաստանի Պանկիսիի շրջանի 29-ամյա քաղաքացի Դավիդ Բորչաշվիլին Թուրքիայից հայրենիք ժամանելու պես Թբիլիսիի օդանավակայանում ձերբակալվել է Վրաստանի Ազգային անվտանգության ծառայության կողմից: Նրան սպառնում է 10-18 տարի ազատազրկում:

Հակաահաբեկչական կենտրոնը նրան կասկածում է արտերկրում ահաբեկչական կազմակերպությանը՝ «Իսլամական պետությանը» անդամակցելու մեջ: Դա առաջին ձերբակալությունն է Վրաստանում այն բանից հետո, երբ նոյեմբերի 18-ին Փարիզի ահաբեկչություններից հետո Վարաստանում սահմանային վերահսկողության նոր պայմաններ են սահմանվել:

Բորչաշվիլին տեղափոխվել է քաղաքի հիվանդանոցներից մեկը: Բժիշկների խոսքով նա մինչ այդ վիրավորվել է ոտքից, փոխանցում է Վզգլյադը: Ձերբակալվածի հարզատաները հայտարարել են, որ նա 1.5 տարի առաջ մեկնել էր Թուրքիա և նրանց հայտնի չէ, որ նա եղել է Սիրիայում:

Մինչ այդ, VERELQ-ը հայտնել էր, որ Վրաստանի Պանկիսիի կիրճում, որը հիմնականում բնակեցված է չեչեններով, ծերակույտի հավաք է տեղի ունեցել, որտեղ նրանք երկրի իշխանություններից պահանջել են միջոցներ ձեռնարկել "Իսլամական պետության" դեմ, որը երիտասարդներ է հավաքագրում Սիրիայում և Իրաքում պատերազմելու համար:

Փորձագետները կարծում են, որ «Իսլամական պետության» կազմում կռվում է մոտավորապես 3.000 ռուսախոս ջիհադիստներ: Ըստ փորձագետների, նրանց մեծամասնությունները չեչեններ են Պանկիսիի կիրճից: Պանկիսիում բնակվում է 8.000 չեչեն-կիստինցիներ:

«Իսլամական պետության» ջոկատներից մեկի հրամանատարը Թարհան Բատիրաշվիլին է, ով նույնպես հայտնի է որպես Օմար Չեչեն կամ Օմար ալ-Շիշանի անունով: Բատիրաշվիլին չեչեն-կիստինցի է, ծնվել է Վրաստանում: Պանկիսի կիրճը գտնվում է Վրաստանի հյուսիս-արևելքում՝ Ահմետյան շրջանի տարածքում, Ալազանի գետի ափին:
Քալաձեն
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mid.ru
05.10.2024
Հայաստանի նորանշանակ դեսպանը հանդիպել է Լավրովին. քննարկվել են երկկողմ հարաբերությունները