26.11.2024
Ասադ. Հակամարտության հետևանքով Սիրիայի վնասը հասնում է «հարյուր միլիարդավոր դոլարների»
prev Նախորդ նորություն

Քաղաքագետ. Ադրբեջանի շուրջ ձևավորվում են անկայունության լրացուցիչ օղակներ

Ադրբեջանի շուրջ՝ Ղարաբաղին զուգահեռ, ձևավորվում են անկայունության նոր օղակներ: Այդ մասին հայտարարել է Ռազմավարական զարգացման մոդելավորման կենտրոնի առաջին փոխնախագահ, քաղաքագետ Գրիգորի Տրոֆիմչուկը:

«Կովկասը և Կասպյան տարածաշրջանը նրա բազմաթիվ հակասություններով և չլուծված խնդիրներով նախկինում նուննպես կարելի էր վերագրել պոտենցիալ պատերազմների տարածաշրջանների շարքին: Սակայն այն բանից հետո, երբ Կասպից ծովից "Կալիբր" տեսակի հրթիռներ արձակվեցին, միմյանց հետ կապված տարածաշրջանները մտել են նոր պատերազմների գոտի», - նշել է քաղաքագետը:

Նրա խոսքով, ուշ թե շուտ, Արևմտուքը կասպյան հինգ երկրներից երեքի՝ Ադրբեջան, Ղազախստան, Թուրքմենստան առջև հարց կդինի, թե ինչպիսին է նրանց դիրքորոշումը այդ խնդրի կապակցությամբ:

Ըստ նրա, այստեղ հնարավոր չի լինի պատասխանել լռությամբ. դա արդեն այժմ էլ պարզ է: Նրա խոսքով, Կովկասի ու Կասպից ծովի երկրներն պետք է հասկական իրենց տեղը վաղվա ռազմական, դաշնակցային կոալիցիաներում, փոխանցում է Sputnik Ադրբեջանը: