14.12.2024
Յունկերն առաջարկել է Պուտինին ամրապնդել ԵՄ-ԵԱՏՄ կապերը. Կրեմլն արձագանքել է
prev Նախորդ նորություն

Ասադ. Հակամարտության հետևանքով Սիրիայի վնասը հասնում է «հարյուր միլիարդավոր դոլարների»

Սիրիան հակամարտության հետևանքով «հարյուր միլիարդավոր դոլարների» տնտեսական վնաս է կրել: Նման գնահատական է տվել Սիրիայի նախագահ Բաշար Ասադը: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով հոնկոնգյան "Ֆենիկս ՏՎ" հեռսուտաալիքին:

Նրա հաղորդած տվյալների համաձայն, հակամարտության հետևանքով ավերվել է դպրոցների 10 տոկոսը, հիվանդանոցների 30 տոկոսը, լուրջ վնաս է հասցվել ենթակառուցվածքներին, էներգետիկ ոլորտին: «Դա ցանկացած պատերազմի հետևանք է, ինչը սարսափելի է»,- ասել է նա:

Սիրիայի նախագահը խորը ցավով է խոսել այն մասին, որ ահաբեկիչները ոչնչացրել են նաև պատմամշակութային հուշարձանները, հայտնում է

«Թալանված օբյեկտներից շատերը հնարավոր է մաքսանենգ ճանապարհով դուրս են հանվել երկրի տարածքից: Մենք կաշխատենք բարեկամ երկրների և միջազգային կազմակերպությունների, օրինակ ՅՈՒՆԵՍԿՕ, հետ, որպեսզի գտնենք և այդ հուշարձանները հետ վերադարձնենք»,- ասել է Ասադը: