26.11.2024
Վրացի փորձագետ. Գազի ներկրման դիվերսիֆիկացիան ՌԴ-ի ու Իրանի հաշվին անխուսափելի է
prev Նախորդ նորություն

Յունկերն առաջարկել է Պուտինին ամրապնդել ԵՄ-ԵԱՏՄ կապերը. Կրեմլն արձագանքել է

Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը նամակ է գրել` ուղղված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, որում առաջարկում է ամրապնդել Եվրամիության և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) միջև առևտրային կապերը:

Ինչպես հաղորդում է Reuters-ը` Յունկերն այս առաջարկը ներկայացրել է G20-ի գագաթնաժողովում Պուտինի հետ հանդիպելուց հետո: Նամակում ասվում է, որ Եվրահանձնաժողովի ղեկավարի համար մեծ նշանակություն ունի Բրյուսելի և Մոսկվայի միջև հարաբերությունների բարելավումը, որոնք վերջին տարիներին հարկ եղածին պես չեն զարգացել:

Յունկերի խոսքով` ինքը հանձնարարել է իր ենթականերին վերլուծել ԵՄ-ի և ԵՏՄ-ի միջև սերտ հարաբերություններ հաստատելու հավանականությունը` պայմանավորված Ուկրաինայում հրադադարի մասին համաձայնագրի իրագործմամբ: Նշվում է, որ Յունկերի նամակն արդեն բացասական արձագանք է ստացել իր գործընկերներից մի քանի շրջանում, հայտնում է tert.am-ը:

Կրեմլն արդեն արձագանքել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերի նամակին : Интерфакс-ի հաղորդմամբ` Պուտինի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է տեղեկությունը, որի համաձայն նամակում խոսվում է ԵՄ-ի և ԵՏՄ-ի միջև կապերի ամրապնդման մասին` պայմանավորված Մինսկի պայմանավորվածությունների իրագործման հետ:

Պեսկովն ընդգծել է, որ ԵՄ-ի և ԵՏՄ-ի միջև երկխոսության միտքը վաղուց է զարգացել, և այն առաջադրել է ռուսական կողմը, քանի որ դա անհրաժեշտ է առևտրատնտեսական հարաբերությունները կարգավորելու համար: