Վրաստանը կշարունակի նԱդրբեջանի հետ էներգետիկ համագործակցությունը, սակայն դրան զուգահետ Թբիլիսին նպատակ ունի դիվերսիֆիկացնել էներգակիրների առաքումները, այդ թվում ՌԴ-ի ու Իրանի օգնությամբ: Այդ մասին VERELQ թղթակցի հետ զրույցում հայտարարել է վրացի քաղաքագետ, Georgian Times մեդիահոլդինգի ղեկավար Մալխաս Գուլաշվիլին:
Նրա խոսքով, նմանատիպ բոլոր հարցերը Վրաստանը լուծում է, առաջին հերթին, իր ազգային շահերի դիտանկյունից: «Բնական է, եթե գազի այլ մատակարարներ առաջարկում են ավելի շահավետ առաջարկներ, ապա սխալ կլիներ չօգտագործել այդ այլընտրանքը», - նշել է նա:Մատակարարումների դիվերսիֆիկացիան անխուսափելի է, քանի որ բիզնեսը մրցակցություն է ենթադրում:
Վերջին շրջանում Թբիլիսին բանակցություններ է վարում Գազպրոմի հետ: Վրաստանի էներգետիկայի նախարր
Կախա Քալաձեն իր հերթին հայտնել է Իրանի հետ գազի մատակարարումներ շուրջ բանակցություններ սկսելու մտադրության մասին: Մոսկվայից ու Թեհրանից գազ գնելու մասին խոսել էր նաև Վրաստանի նախկին վարչապետ
Բիձինա Իվանիշվիլին:
Գուլաշվիլին նշել է, որ որոշ արևմտյան ԶԼՄ-ներում այօր կարելի է հանդիպել բազմաթիվ շահարկումների, թե ռուսական Գազպրոմը շուտով Վրաստան էքսպանսիա կիրականացնի:Նա հիշեցրել է, որ ռուսական ընկերությունը փաստացի արդեն վաղուց ներկա է Վրաստանում:
«Գազպրոմի խողովակաշարի օգնությամբ գազ է մատակարարվում Հայաստանին, ինչպես հայտնի է այդ խողովակն անցնում է Վրաստանով: Հետևաբար, ոչ մի նոր բան մենք չենք հորինում, նոր խողովակաշար չենք անցկանցնում և մեր ու օտարերկրյա որոշ ԶԼՄ-ներում աղմուկը անտեղին է:Ես ընդհանրապես զարմանում են, թե ինչու ոչ ոք մինչ այդ դրա շուրջ չէր խորհել:Ավելին, Վրատսանն արդեն վաղուց կոմերցիոն նպատակներով գազ է ստանում ՌԴ-ից», - նշել է Գուլաշվիլին:
Նա նաև հավելել է, որ այդ հարցը շատ կարևոր է նաև Երևանին համար, քանի որ իրանական գազի մատակարարումները Վրաստան պետք է իրականացվեն հենց Հայաստանի տարածքով, ինչը նրան զգալի տնտեսական դիվիդենտներ է խոստանում: «Դա կդառնա շատ լուրջ, ամբիցիոզ նախագիծ: Եթե մենք ունենք հնարավորություն իրականացնել դա, ապա ի՞նչու չօգտագործել այդ շանսը», - հռետորական հարցադրում է կատարում մեր զրուցակիցը:
Անդրադառնալով Ադրբեջանի կողմից հնարավոր արձագանքին և մասնավորապես SOCAR ընկերության, որն այժմ գերակա դիրք է գրավում Վրաստանի էներգետիկ շուկայում, Գուլաշվիլին հույս է հայտնել, որ Բաքուն ըմբռնումով կմոտենա՝դա ընդամենը բիզնես է: Փորձագետ չի տեսնում Բաքվի կողմից որևէ դեմարշների վտանգ:
SOCAR ընկերության նախագահ
Ռովնաղ Աբդուլաևը իր վերջին հարցազրույցներից մեկում հայտարարել է, որ ընկերությունն ոչ մի պարտավորություն չունի Վրաստանի ղեկավարության առջև և նրանք ազատ են իրենց ընտրությունում, եթե ցանկանում են գազ գնել ՌԴ-ից, թող գնեն: «Սակայն կլինի արդյոք ռուսական գազը մրցունակ Վրաստանում՝դա այլ հարց է»,-հավելել է նա: