22.04.2025
Le Figaro. Թուրքիայի և Արևմուտքի միջև անդունդը խորանում է
prev Նախորդ նորություն

Իդլիբում կրակի դադարեցման պատասխանատվությունը կրում է Թուրքիան. Պեսկով

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ, պայմանավորվածությունների համաձայն, սիրիական Իդլիբում կրակի դադարեցման պատասխանատվությունը կրում է Թուրքիան:


Նման կերպ է նա մեկնաբանել ՌԴ և Թուրքիայի նախագահների` երեկ կայացած հեռախոսազրույցը, որի ժամանակ նախագահ Էրդողանն ասել էր, որ «անհրաժեշտ է հասնել Իդլիբում կրակի դադարեցմանը և կենտրոնանալ քաղաքական կարգավորման վրա»:


«Այստեղ պետք է հիշել, որ, Սոչիում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, այդ պատասխանտվությունը, իհարկե, կրում է Թուրքիան»,- ասել է Պեսկովը:

ՌԴ-ն Իրանից Ս-400 «Տրիումֆ» զենիթահրթիռային համակարգ գնելու հայտ չի ստացել
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան