24.11.2024
Հայ սակրավորները 33 հազար 400քմ տարածք են ականազերծել Սիրիայում
prev Նախորդ նորություն

Le Figaro. Թուրքիայի և Արևմուտքի միջև անդունդը խորանում է

Էրդողանի իշխանության ծայրահեղականության ֆոնին խորանում է Թուրքիայի և Արևմուտքի միջև անդունդը: ԵՄ-ի հետ Թուրքիայի հարաբերությունները մինչ այդ այդքան վատ չէին եղել, իսկ ՆԱՏՕ-ի հետ՝ այդքան խնդրահարույց, փոխանցում է Le Figaro-ն:


Անկարայի կողմից ռուսական C-400 համակարգերի գնումը միայն սրել է իրավիճակը: Պենտագոնը դրան ի պատասխան սառեցրել է Թուրքիային F-35 կործանիչների մատակարարումները:


Թուրքիան ավելի է բարձրաձայնում իր ազգային շահերի մասին, այդ թվում Մերձավոր Արևելքում: ԵՄ-ն, սակայն հաշվի է նստում Անկարայի հետ, քանի որ Բրյուսելին անհրաժեշտ է Թուրքիան Սիրիայի, փախստականների և այլ հարցերի պատճառով:


Թուրքիան մի ոտքով կանգնած է Արևելքում, մյուս ոտքով՝ Արևմուտքում, սակայն Բոսֆորի վրա Թուրքիայի շպագատը հասել է իր մաքսիմալ կետին: