22.04.2025
Իդլիբում կրակի դադարեցման պատասխանատվությունը կրում է Թուրքիան. Պեսկով
prev Նախորդ նորություն

ՌԴ-ն Իրանից Ս-400 «Տրիումֆ» զենիթահրթիռային համակարգ գնելու հայտ չի ստացել

ՌԴ-ն Իրանից Ս-400 «Տրիումֆ» զենիթահրթիռային համակարգ գնելու հայտ չի ստացել: Այս մասին գրում է  Ինտերֆաքսը՝ հղում անելով իրազեկ ռուսաստանյան աղբյուրին։


Նա նշել է, որ Իրանը չի դիմել Ս-400-ների հայտով։


«Ռուսաստանը շարունակում է համագործակցությունն Իրանի հետ ավելի վաղ մատակարարված Ս-300 համալիրների սպասարկման շրջանակում: Այդ պարտավորությունները կատարվում են լրիվ ծավալով»,- ասել է աղբյուրը ։


Նշենք, որ ավելի վաղ Bloomberg գործակալությունը տեղեկացրել էր, որ Ռուսաստանը հրաժարվել է պայմանագիր կնքել Իրանի հետ Ս-400 գնելու վերաբերյալ։ «Ռուսաստանը մերժել է Ս-400 գնելու իրանական հայտը՝ որոշելով, որ այդ համակարգերի վաճառքը կհանգեցնի լարվածության խորացման Մերձավոր Արեւելքում»,- ասվում էր հրապարակման մեջ:

Թրամփը պահանջել է Ռուսաստանից` դադարեցնել հարվածներ հասցնել Իդլիբում
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան