2016թ.-ի բյուջե. ՀՀ կառավարությունը խոստանում է հետագա աղքատացում
ՀՀ Աազգային ժողովում ավարտվեց 2016թ.-ի բյուջեի նախագծի քննարկումը: Մի քանի օր շարունակվող պատգամավորները՝ հիմնականում ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները, սուր քննադատության ենթարկեցին բյուջեի նախագիծը՝ այն անվանելով անատամ և անօգուտ փաստաթուղթ, որը չի կարող ապահովել տնտեսության կայուն աճ ու քաղաքացիների բարեկեցությունը:
Երկրի գլխավոր ֆինանսական փաստաթղթի 2016թ.-ի նախագծով, բյուջեի եկամուտները կազմում են մոտ 1,2 տրիլիոն դրամ (մոտ 2,5 միլիարդ դոլար), ծախսերը՝ 1,4 տրիլիոն (մոտ 3 միլիարդ դոլար), դեֆիցիտը կազմում է մոտ 200 միլիարդ դրամ կամ սպասվող ՀՆԱ-ի ծավալի 3.5%-ը: ՀՆԱ-ի աճը նախատեսվում է 2.2%: 2015թ.-ի բյուջեի համեմատ 2016թ.-ի բյուջեն ֆիքսում է եկամուտների նվազում ութ միլարդ դրամով: Հաջորդ տարի չի նախատեսվում աշխատավարձերի, թոշակների բարձրացում: Ինչպես ակնկարկել է աշխատանքի և սոցապ նախարարա Արտեմ Ասատրյանը կենսամակարդակը նվազելու է և "կյանքը դժվարանալու է":
Կառավարության անդամները, սակայն, հայտարարում են, որ այսպիսի բարդ իրավիճակում ամեն ինչ կանեն, որպեսզի պահպանեն բյուջեի սոցիալական ուղղվածությունը: Հասարակությանը փորձեց հանդարտեցնել նաև ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, ով լրագրոներին հայտարարեց, որ մարդիկ աղքատանում են ոչ միայն ՀՀ-ում, այլ նաև ամբողջ աշխարհում: Իշխանության ներկայացուցիչները հայտարարել են, որ հայկական տնտեսության առկա բարդ իրավիճակը պայմանավորված է հիմնականում արտաքին գործոններով:
Ընդդիմությունը, սակայն, կոչ է անում կառավարությանն իր վրայից չգցել պատասխանատվությունը, ավելի ատույգ, անպատասխանատվությունը չպայմանավորել արտաքին գործոններով: «Ակնհայտ է, որ տնտեսական հստակ քաղաքականության մշակման իր գործառույթները կառավարությունը չի իրականացնում: Մենք շատ խիստ կասկածում ենք կառավարության կողմից հայտարարված 2.2%-ոց ՀՆԱ-ի աճ ապահովելու խոստմանը: Այն ոչ մի ռեսուրս չունի: Կառավարությունը ստիպում է մեր քաղաքացիներին արտագաղթել երկրից», - նշել է ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:
Տնտեսական քաղաքականության մոդելի բացակայության մասին է հայտարարում նաև մեկ այլ ընդդիմադիր պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:
«Արդյունքում այսօրվա կառավարությունը ֆիասկո կապրի, ինչպես և նախկին կառավարությունը: Մենք միշտ ասել ենք, որ տնտեսական աճի համար համապատասխան ռազմավարության է պետք, այլ ոչ թե իրավիճակային որոշումներ: Պետք է գրագետ տեղաբաշխել միջոցները, որևէ առաջնային ուղղություններ նախանշել: Պետք է ստեղծել երկու-երեք տնտեսական կլաստերներ և այնտեղ ներդրումներ իրականացնել: Միայն այդ դեպքում հնարավոր կլինի կայուն զարգացում ապահովել»,- նշել է Բագրատյանն իր ելույթում: