23.11.2024
2016թ.-ի բյուջե. ՀՀ կառավարությունը խոստանում է հետագա աղքատացում
prev Նախորդ նորություն

Ազգային փոքրամասնությունները դրական են գնահատում սահմանադրական փոփոխությունները

ՀՀ ազգային փոքրամասնություններն ընդհանուր առմամբ առարկություններ չունեն սահմանադրական փոփոխությունների հետ կապված: Չնայած նոր սահմանադրության որոշ կետերի նկատմամբ առկա անորոշությանը, ընդհանուր առմամբ այդ գաղափարի նկատմամբ վերաբերմունքը դրական է:

Այսօր մամուլի ասուլիսին "Պոնտ" հունական հասարակական կազմակերպության ղեկավար Արայիկ Գրիգորյանը հայտարարեց, որ հունական համայնքի ճնշող մեծամասնությունը կողմ է սահմանադրական բարեփոխումներին, քանի որ դրանք համապատասխանում են ժամանակի ոգուն:

Աուլիսին մասնակից ասորական ՀԿ ղեկավար Իրինա Գասպարյանը հայտարարեց, որ դրական է համարում այն հանգամանքը, որ ազգային փոքրամասնությունները հնարավորություն են ստանում տեղ ունենալ խորհրդարանում՝ չհանդիսանալով որևէ կուսակցության անդամ:

Չնայած դրական վերաբերմունքին՝ ազգային փոքրամասնություններն ունեն նաև որոշ առարկություններ: Մասնավորապես, նոր սահմանադրության 37-րդ հոդվածում նշված է, որ ծնողները կարող են զրկվել ծնողական իրավունքից դատարանի որոշմամբ և օրենքին համապատասխան:

Գասպարյանի կարծիքով, եթե ամրագրվում են իրավունքները, ապա պետք է ամրագվեն նաև պարտականությունները: Նրա խոսքով, այն երեխան, որն իր իրավունքները հակադրելուն է ընտանիքին, այդ երեխաները չի կարող դառնալ լիարժեք քաղաքացի, քանի որ նրա անձնական շահերը միշտ գերկայելու են պետության շահերի հետ համադրելիս:

Ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների կարծիքով, այդ դրույթն իրենց մտահոգում է, քանի որ առկա է վտանգ, որ ծնողների իրավունքները ոտնահարվելու են: Նրանք կարծում են, որ այդ դրույթը մտցվում է արևմտյան կառույցների պնդմամբ՝ ընտանիքի ինստիտուտի կազմաքանդման նպատակով: