10.09.2026
Ազգային փոքրամասնությունները դրական են գնահատում սահմանադրական փոփոխությունները
prev Նախորդ նորություն

Ազգային Ժողովը քննարկում է ԵԱՏՄ-ում միասնական մաքսատուրքերի վերանայման հարցը

ԱԺ-ում քննարկվում է «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում ապրանքների ներմուծման ու շրջանառության որոշ հարցերի մասին» արձանագրությունը»:

Խոսքն այն ապրանքների մասին է, որոնց դեպքում Առեւտրի համաշխարհային կազմակերպությանն (ԱՀԿ) անդամակցած Ղազախստանը պետք է կիրառի եվրոպական մակարդակից ավելի ցածր մաքսատուրքեր:

ԱԺ-ում ներկայացնելով արձանագրությունը՝ Տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների փոխնախարար Սուրեն Կարայանը նշեց, որ խոսքն այն ապրանքների մասին է, որոնց դեպքում Առեւտրի համաշխարհային կազմակերպությանն (ԱՀԿ) անդամակցած Ղազախստանը պետք է կիրառի ԵԱՏՄ-ում ընդունված մաքսատուրքերից տարբերվող մաքսատուրքեր:

«Խոսքն այն ապրանքների մասին է, որոնց դեպքում Առեւտրի համաշխարհային կազմակերպությանն (ԱՀԿ) անդամակցած Ղազախստանը պետք է կիրառի ԵԱՏՄ-ում ընդունված մաքսատուրքերից տարբերվող մաքսատուրքեր: Ըստ այդմ, եթե ԱՀԿ-ի ներմուծման մասատուրքը եվրասիականից ցածր է, ներմուծված ապրանքները հնարավոր կլինի շրջանառել միայն Ղազախստանում: Եթե այդ ապրանքները ներմուծվեն Ղազախաստան ԵԱՏՄ-ում սահմանված մաքսատուրքերով, ապա դրանք համարվելու են ԵԱՏՄ-ի ապրանքներ և կարող են տարածվել ողջ ԵԱՏՄ-ի տարածքում»,-նշել է Կարայանը:

Նա հավելել է, որ մասքատուրքերը վերանայումը կլինի ժամանակավոր. երեք տարի ժամկետով, ինչպես ՀՀ-ի անդամակցության դեպքում, նրանք կսկսեն ԱՀԿ-ի հետ բանակցություններ ԵԱՏՄ-ում միասնական մաքսատուրքեր կիրառելու համար:

Նոյեմբերի սկզբին, սակայն էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը պնդում էր, որ միասնական մաքսատուրքերի կիրառման բանակցությունները սկսվելու են 2023թ.-ին:
Պետդումայում առաջարկում են քրեականացնել Ցեղասպանության հերքման պատասխանատվությունը
Հաջորդ նորություն next
 Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրել են ոսկու մաքսանենգության մեջ
10.09.2026
Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրել են ոսկու մաքսանենգության մեջ