23.11.2024
Քոչարյան. ԵԱՏՄ-ի շահեկան լինելը կախված է ՀՀ իշխանություններից
prev Նախորդ նորություն

Պետքարտուղարության ներկայացուցիչ.Կոռուպցիան խոչընդոտում է դեպի Հայաստան ամերիկյան ներդրումների ներգրավմանը

Ամերիկա-հայկական միջկառավարական աշխատանքային խումբն այսօր շարունակել է նիստը, որի ընթացքում քննարկվել է տնտեսական համագործակցության հարցերի լայն շրջանակ՝էներգետիկ անվտանգության ապահովման, կրկնակի հարկումը բացառելու, կոռուպցիայի դեմ պայքարի և այլն:

Ամերիկյան պատվիրակությունը գլխավորում է ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Բրիջիթ Բրինքը: Իր ելույթում պետքարտուղարության ներկայացուցիչը հայտարարել է, որ ԱՄՆ-ը մեծ ուշադրություն է դարձնում ՀՀ-ի հետ առևտրա-տնտեսական հարաբերությունների ընդլայնմանը և Վաշինգտոնն այսուհետ ևս համակողմանի աջակցություն է ցուցաբերելու ՀՀ-ին: Որպես երկկոմղ խոշոր նախագծերի իրականացման օրինակ նա բերել է Որոտանի կասկադի ՀԷԿ-րի վաճառքը ամերիկյան Contour Global ընկերությանը: Բրինկը հույս է հայտնել, որ միայն էներգետիկ ոլորտով ամերիկյան ներդրումները չեն սահմանափակվելու:

Նրա կարծիքով, նոր ներդրումների ներգրավվումը ենթադրում է կոռուպցիոն երևույթների բացառում, հավասար, մրցակցային պայմանների ստեղծում, որպեսզի ամերիկյան բիզնեսն աշխատի ՀՀ-ում:
«Մենք մտադիր ենք այդ և այլ հարցերը քննարկել մեր հայ գործընկերների հետ», - նշել է Բրինքը:

ԱՄՆ-ը դեսպան Ռիչարդ Միլզն իր հերթին լրագրողներին հայտարարել է, որ տեղեկատվական տեխնոլոգիաները, գյուղատնտեսությունը ամերիկյան ներդրումների հնարավոր ուղղություններն են:
Նշենք, որ ՀՀ-ի անկախության հռչակումից ի վեր ԱՄՆ-ի ուղիղ ներդրումները կազմել են 356 միլիոն դոլար, որոնցից ուղի ներդրումները կազմում են 215 միլիոն:

Այս պահին ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև առևտրաշրջանառությունը հետ է մնում ՌԴ-ու ու ԵՄ-ի ցուցանիշներից, որոնք Երևանի հիմնական առևտրային գործընկերներն են: 2014թ.-ին դրանք կազմել են 220,9 միլիոն դոլար: 2013թ.-ի համեմատությամբ անկումը կազմել է 2,5%: 2014թ.-ին բացասական բալանսը կազմել է 45,8 միլիոն:ՀՀ-ում կատարված ներդրումների ծավալով ԱՄՆ-ը գտնվում է միայն հինգերորդ տեղում: ՀՀ-ում ներդրումների բացարձակ առաջատարը ՌԴ-ը է, որի ներդրումային պորտֆելը կազմում է երեք միլիարդ դոլար: