12.12.2024
Փաշինյան. Ծառայողական մեքենաների քանակով ՀՀ-ը կարող է մրցել ՌԴ-ի, Չինաստանի ու ԱՄՆ-ի հետ
prev Նախորդ նորություն

Քոչարյան. ԵԱՏՄ-ի շահեկան լինելը կախված է ՀՀ իշխանություններից

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կարծիքով Երևանի սպասումները Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելիս չեն արդարացել:

Ըստ Քոչարյանի՝ հայտարարված նպատակն ու մղումը հետևյալն էին. "Մենք մտնում ենք մի մեծ մաքսային տարածք, որը հայկական բիզնեսի և արտահանողների համար մեծ հնարավորություններ է բացելու: Անցել է շուրջ մեկ տարի, բայց արտահանումը չմեծացավ, հակառակը՝ փոքրացավ: Փոքրացավ ապրանքաշրջանառությունը Ռուսաստանի հետ":

Երկրորդ նախագահի խոսքով տեղի ունեցան իրադարձություններ, որոնք արմատապես փոխեցին իրավիճակը: "Դոլարի նկատմամբ ռուբլու փոխարժեքի կտրուկ անկումը տարավ գործընթացը հայակական իշխանությունների սպասելիքների հակառակ ուղղությամբ: Դրան գումարվեցին պատժամիջոցները, ռուսական իշխանությունների ջանքերը ներմուծման փոխարինման ուղղությամբ և այլն: Այդ պատճառով էլ հայկական բիզնեսին խոստացված տոնը չկայացավ", - թվարկել է նա:

Բայց, միևնույն ժամանակ, նշում է Քոչարյանը, սա չափազանց կարճ ժամանակահատված է վերջնական գնահատականներ տալու համար: "Ազդանշաններն այնպիսին են, որ մեր իշխանություններին պետք է չափազանց ակտիվ և ստեղծարար մոտեցում ցուցաբերել այս իրավիճակում և հասկանալ, որ լավ կյանքը որևէ մեկը հենց այնպես չի նվիրելու: Ոչ Մաքսային Միությունը, ոչ ԵՄ-ն, ոչ էլ Ասոցացման որևէ համաձայնագիր", - ասել է նա, գերմանական DW թերթին տված հարցազրույցում:

Ռոբերտ Քոչարյանի կարծիքով, ցանկացած տնտեսական միությունում Հայաստանը շահեկան վիչակում կհայտնի, եթե ունի արդյունավետ կառավարում: "Ուր էլ որ անդամակցես քո կառավարումը պետք է էֆեկտիվ լինի, պետք է էֆեկտիվ լինեն քո բիզնեսմենների համար գործ անելու պայմանները, դու պետք է խրախուսես սեփական տնտեսության արտահանման բաղկացուցիչը: Միայն այդ ժամանակ իրականում հնարավոր կլինի գտնել սեփական տեղը մեծ տնտեսական տարածության մեջ", - հայտնել է նա:

Միևնույն ժամանակ նախագահը նշել է, որ ի սկզբանե կողմ չի եղել ասոցիացման համաձայնագրի ստորագրմանն այն տեսքով, որով դա ենթադրվում էր: Ոչ այն պատճառով, որ համաձայնագիրը լավն էր կամ վատն էր, այլ այն պատճառով, պարզաբանում է նա, որ դրա որոշ դրույթները, այսպես ասենք, աշխարհաքաղաքական տեսնակյունից զգայուն էին մեր մյուս գործընկերների համար:

"Ես հասկանում էի, որ պետք է հաշվի նստել այդ հանգամանքի հետ: Առավել ևս այդ աշխարհաքաղաքական զգայունթյունը կբազմապատկվեր, քանի որ Հայաստանը այդ գործընթացի մեջ մտավ Մոլդովայի, Ուկրաինայի և Վրաստանի հետ, որոնց համար գոյություն ուներ բացարձակ ակներև և հայտարարված նախընտրելի արտաքին քաղաքական ընտրություն /անդամակցություն ԵՄ-ին/:

Իհարկե, չարժեր այն ժամանակ այնքան խորացնել գործընթացը, որպեսզի հետո հայտնվել այլ տեղում: Փչացրե՞ց արդյոք այս ամենը Հայստանի հարաբերությունները ԵՄ հետ: Ես կարծում եմ հարաբերությունների ինչ-որ մի ծավալ մենք միևնույնն է ունենալու ենք: Կրճատված, ոչ լիարժեք, բայց ունենալու ենք անպայման: Սակայն մենք դեռ երկար ենք զգալու այն վնասը, որ հասցվել է Հայաստանի հեղինակությանը մեկ օրում կատարված՝ եվրոպացիների և հայ հասարակության համար բոլորովին անսպասելի կտրուկ շրջադարձի արդյունքում", - եզրափակել է Քոչարյանը: