23.11.2024
Ջավադյան. ԵԱՏՄ շրջանակներում քննարկվում է հաշվարկային աժույթ ստեղծելու գաղափարը
prev Նախորդ նորություն

Փաշինյան. Ծառայողական մեքենաների քանակով ՀՀ-ը կարող է մրցել ՌԴ-ի, Չինաստանի ու ԱՄՆ-ի հետ

Ծառայողական մեքենաների քանակով Հայաստանը կարող է մրցակցել այնպիսի երկրների հետ ինչպիսիք են ԱՄՆ-ը, ՌԴ-ը, Չինաստանը և Հնդկաստանը: Քաղաքացիների սոցիալ-տնտեսական դրության վատթարացման, բյուջեի եկամուտների կրճատմանը զուհագեռ, պետական հատվածի աշխատակիցներին սպասարկող մեքենաների թիվը շարունակում է աճել: Այդ մասին ԱԺ-ում հայտարարել է ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

Պատգամավորը նշել է, որ 2016թ.-ի բյուջեի նախագծով եկամտային մասը կրճատվել է ութ միլիարդ դրամով, ինչը նշանակում է, որ չնայած գնաճին՝ հաջորդ տարի աշխատավարձերի, թոշակների և նպաստների բարձրացում չի լինելու: «Չնայած դրան մեզ մոտ 82-ով ավելացել է ծառայողական մեքենաների թիվը, դրանք մեր երկրում հասնում են 1072-ի: Եվ որպեսզի հասկանանք, շատ է դա, թե քիչ 2.8 միլիարդ դոլար ունեցող երկրի համար, կարելի է, օրինակ, բերել Դանիայի համապատասպան ցուցանիշները»,-նշել է պատգամավորը:

Այդ սկանդինավյան երկրի տարեկան բյուջեն կազմում է 120 միլիարդ դոլար, իսկ ծառայողական մեքենաների թիվը 23-ն է: Փաշինյանի խոսքով, Դանիայի ամբողջ խորհրդարանին բաժին է ընկնում մեկ ծառայողական մեքենա:

«Մեր խորհրդարանը ունի 83: Դուք կարող եք ձեզ պատկերացնել: Դանիայի խորհրդարանում գոյություն ունի միայն մեկ ծառայողական մեքենա խոսնակի համար: Այն որ մեր խոսնակը պետք է ունենա ծառայողական մեքենա, քննարկման ենթակա չէ: Մենք հինավուրց ու առատաձեռն ժողովուրդ ենք, կարող ենք երկու փոխխոսնակիների, վեց խմբակցությունների և 12 պրոֆիլային հանձնաժողովների նախագահներին, ինչպես նաև աշխատակազմի աշխատակիցներին մեկական մեքենա տրամարդել: Եվ անգամ այդ դեպքում հարց է ծագում՝ ում համար են մնացած 40-45 մեքենաները»,-հարցադրում է կատարել Փաշինյանը:

Այս համատեքստում ընդդիմադիր գործիչը քննադատել է ֆինանսների նախարարին ու ԿԲ նախագահին՝ Գագիկ Խաչատրյանին ու Արթուր Ջավադյանին, ովքեր, նրա խոսքով, բողոքում են ցածր աշխատավարձերից՝ հանդիսանալով դոլարային միլիոնատերեր: «Պարոնայք, ձեր նմանները Դանիայում չէին կարողա աշխատանքի մեկնել զրահապատ մեքենաներով, այլ հատուկ համազգեստով, օրը երկու անգամ դուրս էին գալու զբոսանքի ոչ այնքան հեռու վայրերում», - նշել է Փաշինյանը:

Պատգամավորը նշել է, որ պաշտոնական տվյալները ծառայողական մեքենաների հետ կապված չեն ներառում ոստիկանության, ՊՆ-ի, մաքսային ծառայության, ԿԲ-ի, Երևանի քաղաքապետարանի մեքենաները: Նրա խոսքով, յուրաքանչյուր տարի այդ մեքենաների սպասարկման ու վառելիքի համար հատկացվում է 1.3 միլիարդ դոլար, ինչը 400 միլիոնով ավելին է, քան սահմանամերձ գյուղերին հատկացվող գումարները, որոնք պարբերաբար գտնվում են Ադրբեջանի կողմի հրետակոծության տակ: