25.11.2024
Շուրջ 250 հազար դոլար, փակ փողոցներ, պար ու ծառատունկ. Հայաստանը նշում է Քաղաքացու օրը
prev Նախորդ նորություն

Թուրքիան դատապարտել է Պորտուգալիայի խորհրդարանի ընդունած Ցեղասպանությունը ճանաչող բանաձևը

Թուրքիան դատապարտել է Պորտուգալիայի խորհրդարանի կողմից ընդունած Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը, հայտնում է Ermenihaber-ը։


Թուրքիայի ԱԳՆ-ի կողմից արված հայտարարության մեջ մասնավորապեես ասվում է, որ Թուրքիան չի ընդունում 1915թ-ի դեպքերի վերաբերյալ Պորտուգալիայի խորհրդարանի՝ ապրիլի 26-ին արած հայտարարությունը և այն կտրականապես անընդունելի է համարում։


Թուրքիայի ԱԳՆ-ն Պորտուգալիային կոչ է արել «չաղավաղել իրողությունները ներքաղաքական նկատառումներից ելնելով»։


Հիշեցնենք, որ նախօրեին Պորտուգալիայի խորհրդարանը ընդունել էր Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև: Այս մասին հայտնել էին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից։


Բանաձևում նշվել է, որ Առաջին Համաշխարհային պատերազմի և դրան հաջորդած տարիների ընթացում ցեղասպանության հետևանքով զոհված հայերի թիվը գնահատվում է 800.000-1,5 միլիոն։ Օսմանյան իշխանությունների կողմից իր տարածքում բնակվող հայ փոքրամասնության դեմ իրականացվող համակարգված ոչնչացումը պատմաբանների միջազգային հանրությունը համարում է 20-րդ դարի առաջին ցեղասպանություն։