25.11.2024
Թուրքիան դատապարտել է Պորտուգալիայի խորհրդարանի ընդունած Ցեղասպանությունը ճանաչող բանաձևը
prev Նախորդ նորություն

ՀՀ-ն ու ՌԴ-ն կհամաձայնեցնեց գազաֆիկացման գլխավոր սխեմայի նախագիծը մինչև 2030թ.

ՌԴ-ն ու Հայաստանը մեծ ուշադրություն են դարձնում գազային ոլորտում փոխգործակցությանը և ցանկանում են մշակել գազամատակարարման գլխավոր սխեմայի նախագիծը մինչև 2030 թվականի համար: Այս մասին հայտարարել է ՌԴ կառավարության աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Սերգեյ Պրիխոդկոն:


Նա նշել է, որ երկու երկրները մեծ ուշադրություն են դարձնում համագործակցությանը գազային ոլորտում, գրում է РИА Новости-ն: 


«Մշակվում են ինչպես ընթացիկ, այնպես էլ հեռանկարային թեմաները: Օրինակ՝ պայմանավորվածություն կա մինչև 2030 թվականի համար համաձայնեցնել գազամատակարարման և գազաֆիկացման գլխավոր սխեմայի նախագիծը», - ասել է ռուս պաշտոնյան:


Պրիխոդկոն նաև հաստատել է, որ մինչև 2019 թվականի հուլիսի 1-ը կողմերն անցկացնելու են ներքաղաքական անհրաժեշտ կոնսուլտացիաներ՝ ՌԴ-ից Հայաստան մատակարարվող բնական գազի գները կազմելու վերաբերյալ նոր համաձայնագիր կնքելու համար: