«Հաջորդը ԵՍ ԵՄ». Սերգեյ Դանիելանը՝ Զելենսկու հաղթանակի մասին
Հայտնի կատակերգու դերասան Սերգեյ Դանիելյանը որգեւորգվել է իր գործընկերոջ, նույնպես կատակերգու դերասան, «Ժողովրդի ծառա» կուսակցության նախագահ Վլադիմիր Զելենսկու` Ուկրաինայի նախագահական ընտրություներում տարած համոզիչ հաղթանակով:
«Քաղաքացիական ակտիվ քայլ» (ՔԱՔ) չգրանցված կուսակցության նախագահ Դանիելյանն իր Facebook-յան էջում կիսվել է Զելենսկու հաղթանակի մասին լուրով եւ հումորային գրառում կատարել. «Հաջորդը ԵՍ ԵՄ»:
Հատկանշական է, Սերգեյ Դանիելյանի հումորային գրառումը տեղավորվում է ընտրություններում հաղթանակի մասին լուրը մեկնաբանելիս Զելենսկու արած հայտարարության տրամաբանության մեջ: «Նախկին ԽՍՀՄ երկրներին իմ օրինակով ասում եմ, տեսեք՝ սա հնարավոր է», - հայտնել էր Զելենսկին:
Սերգեյ Դաիելյանը փորձ կատարեց մասնակցել 2017 թ-ին կայացած հերթական խորհրդարանական ընտրություններին, սակայն խնդիրներ առաջացան նրա կուսակցության գրանցման հետ: Այնուհետեւ նա հրաժարվեց ընտրություններին մասնակցելու գաղափարից:
Ուկրաինայում կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլում տրված քվեների 80 տոկոսի ամփոփման արդյունքներով՝ կատակերգու դերասան Վլադիմիր Զելենսկին ստացել է ձայների 73 տոկոսից մի փոքր ավելին, գործող նախագահ Պետրո Պորոշենկոն՝ 24,5 տոկոսը՝ մրցակցից մոտ եռակի պակաս:
Ուկրաինայի նախագահի ընտրությունների երկրորդ փուլն անցկացվեց կիրակի օրը: Առաջին փուլը կայացել էր մարտի 31-ին:
Երկրորդ փուլում, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով, մասնակցությունը բավականին բարձր էր՝ քվեարկությանը մասնակցել են ընտրելու իրավունք ունեցող 30,2 միլիոն ընտրողների 63 տոկոսը:
Պորոշենկոն երեկ ուշ երեկոյան արդեն ընդունել է պարտությունը և շնորհավորել մրցակցին: