26.11.2024
Վրաստանը չեղարկում է պարտադիր զինծառայությունը
prev Նախորդ նորություն

Նովակ. ՌԴ-ը հետաքրքրված է Ադրբեջանի ու Իրանի էներգետիկ համակարգերի հետ միավորմամբ

ՌԴ-ը հաստատում է իր հետաքրքությունը Ադրբեջանի ու Իրանի էներգետիկ համակարգերի հետ միավորման առնչությամբ: Այդ մասին ռուս-իրանական առևտրա-տնտեսական մշտական հանձնաժողովի 12-րդ նիստին հայտարարել է ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը:

Նովակը հանդիսանում է հանձնաժողովի ռուսական մասի ղեկավարը: Նրա խոսքով, իրենք հետաքրքրված են շարունակել ուսումնասիրել ՌԴ-ի, Իրանի ու Ադրբեջանի էներգետիկ համակարգերի միավորման հնարավորությունը և կարծում են, որ նպատակահարմար է վերականգնել եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքները, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Ինչպես հայտնել էր VERELQ-ը, Ռուսաստանի կառավարությունում կարծում են, որ ՌԴ-ը և Իրանի կարող են համաձայնության հասնել գազի սվոպային առաքումների շուրջ: Գազպրոմը կկարողանար գազ մատակարարել երկրի հյուսիս Հայաստանի կամ Ադրբեջանի միջոցով, իսկ դրա փոխարեն գազ ստանալ դրա արդյունահանման վայրերում՝ Իրանի հարավում:

Նովակն այդ ժամանակ նշել էր, որ սվոպային գործողությունները հնարավոր է իրականացնել նաև նավթով՝ հավելելով, որ մոտակա ժամանակներս այդ հարցերը կլինեն արդեն կոնկրետ պայմանավորվածությունների մակարդակում:

Իրանի էներգետիկայի նախարարի տեղակալ Հուշենգ Ֆալահաթիանն իր հերթին մինչ այդ հայտարարել էր, որ Իրանն ու Ադրբեջանն արդեն վերաբաշխել են միմյանց միջև էներգետիկ համակարգերի սինխրոնացման աշխատանքները:

«Կառուցվել են էլեկտրակայաններ և էլեկտրահաղորդման գծեր: Ենթակառուցվածքները լիովին պատրաստ են»,-նշել է նա: Նրա խոսքով, Իրանը հայտնել է ադրբեջանական կողմին Ադրբեջանից էլեկտրաէներգիայի ձեռք բերման պատրաստակամության մասին՝ երկու երկրների էներգետիկ համակարգերի սինխրոնացումից հետո, փոխանցում է Trend-ը: