22.04.2025
ՌԴ ԱԳՆ. Ավելի քան մեկ միլիոն սիրիացի վերադարձել են Սիրիա
prev Նախորդ նորություն

Վրաստանը չեղարկում է պարտադիր զինծառայությունը

Վրաստանի խորհրդարանի իրավական հարցերով հանձնաժողովը հավանության է արժանացրել «Զինապարտության և զինվորական ծառայության» մասին օրենքում փոփոխությունները, որոնք նախատեսում են պարտադիր զինվորական ծառայության չեղարկում: Դրա նախաձեռնողը պատգամավոր Զուրաբ Ջափարիձեն է, «Նոր քաղաքական կենտրոն՝ Գիրչի» ոչ կառավարական կազմակերպության անդամը: Ըստ օրինագծի, փոփոխությունները պետք է ուժի մեջ մտնեն հաջորդ տարվա հունվարի մեկից:

Ըստ փոփոխությունների, զինվորական ծառայությունը բաժանվելու է պայմանագրային, պահեստային և կադրային ծառայության: Պայմանագրային ծառայության են ացնելու բոլոր ցանկացողները, եթե նրանք բավարարում են պահանջներին: Կադրային ծառայության պայմանագրայինը կարող է անցնել միայն հատուկ քննություններ հանձնելուց հետո: Պահեստային ծառայությունը պարտադիր չի լինելու: Ռամզական գործողությունների դեպքում Վրաստանի բոլոր քաղաքացիները պարտավոր են լինելու կատարելու իրենց զիվորական պարտքը:

Կառավարման ռազմավարության ինստիտուտի ղեկավար Պետրե Մամրաձեն կարծում է, որ պրոֆեսիոնալ բանակը ոչ միայն համապատասխանում է ՆԱՏՕ-ի չափանիշներին, այլ հանդիսանում է առավել արդյունավետ Վրաստանի նման երկրի համար, փոխանցում է vestikavkaza.ru կայքը: «Իրական փորձը ցույց է տալիս, որ համընդհանուր զորակոչը արդյունք չի տալիս: Ժամանակակից բանակններում մարդիկ ուղղակի չեն հասցնում դառնալ պրոֆեսիոնալներ, իսկական զինվորներ և սպաներ»,-նշել է նա:

Գլոբալ հետազոտությունների կենտրոնի ղեկավար Նանա Դևդարիանին նույնպես կարծում է, որ բանակի որակն ավելի կարևոր է, քան քանակը: Նրա խոսքով, այդ գաղափարը վաղուց առկա է Վրաստանում և շատերը կարծում են, որ անհրաժեշտ չէ համընդհանուր զինապարտությունը, այլ անհրաժեշտ է ունենալ ոչ մեծ, սակայն պրոֆեսիոնալ բանակ: Ըստ նրա, Վրաստանի պես երկրները, որոնք չպետք է ունենան միլիտարիստական ձգտումներ, պետք է սահմանափակվեն ոչ մեծ, սակայն պրոֆեսիոնալ բանակով:
Նովակ. ՌԴ-ը հետաքրքրված է Ադրբեջանի ու Իրանի էներգետիկ համակարգերի հետ միավորմամբ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան