5.04.2026
Նովակ. ՌԴ-ը հետաքրքրված է Ադրբեջանի ու Իրանի էներգետիկ համակարգերի հետ միավորմամբ
prev Նախորդ նորություն

Լավրովի Երևան այցի ժամանակ չէր կարող շրջանցվել Ղարաբաղի հարցը - ԱԳՆ

Բնական է, որ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի Երևան կատարած այցի ժամանակ պետք է քննարկվեր նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցը, քանի որ Մոսկվան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Կարեն Նազարյանը։

«Սա շատ բնական է, որ Սերգեյ Լավրովի այցելության ժամանակ չէր կարող շրջանցվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը: Պետք է հաշվի առնելել Ռուսաստանի՝ Մինսկի խմբի համանախագահ երկիր լինելու հանգամանքը»,-ասաց նա՝ հավելով, որ անձամբ հանդիպմանը չի մասնակցել և չի կարող ասել՝ արդյոք քննարկվե՞լ է Լեռնային Ղարաբաղի շուրջ որոշ շրջանների Ադրնբեջանին հանձնելու հարցը: «Ես հանդիպմանը չեմ մասնակցել», - կարճ պատասխանեց փոխնախարարը:

Հիշեցնենք, որ ռուսական «Կոմերսանտ» պարբերականը, անդրադառնալով Լավրովի Երևան այցին և հղում կատարելով սեփական դիվանագիտական աղբյուրներին, հայտնել էր, որ ՌԴ ԱԳՆ ղեկավարի երևանյան հանդիպումների ժամանակ քննարկման հիմնական թեման ղարաբաղյան հակամարտության կարգավորմն է եղել:

Ըստ պարբերականի, հակամարտության լուծման տարբերակներից մեկը հետևյալն է. "Ղարաբաղի շուրջ տարածքները, բացի Լաչինից, որը ցամաքային կապ կապահովի Հայաստանի և ԼՂՀ-ի միջև, հանձնվում են Ադրբեջանին: Բաքուն իր հերթին չի ճանաչում Ղարաբաղի անխակությունը, սակայն, ըստ նախագծի, պարտավորվում է չլուծել հակամարտությունը ռազմական ճանապարհով":

Լրագրողների ճշտող հարցին, թե նման տարբերակ ընդհանարապես քննարկվո՞ւմ է կամ օրակարգում նման կետեր գոյություն ունե՞ն, փոխնախարարը տվեց հերթապահ պատասխան՝ հղում կատարելով Մադրիդյան սկզբունքներին:

«Այդ հարցերին բազմիցս անդրադարձ եղել է, ամենատարբեր առիթներով խոսվել է, որ առհասարակ գոյություն ունի Մինսկի խմբի կողմից արված առաջարկներ, խոսքը վերաբերում է համապարփակ կարգավորմանը և այստեղ առանձնացնել ինչ-որ էլեմենտներ ու քննարկել, անընդունելի է ոչ միայն մեզ համար, այլ նաև համանախագահների: Բայց չեմ կարծում, որ հանդիպմանը նման անդրադարձ եղել է», - ասաց Նազարյանը:
Համանախագահները քննադատում են Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ ԵԽԽՎ զեկույցը
Հաջորդ նորություն next
 Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար
03.04.2026
Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար