ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ սպանության փորձի դեպքի առթիվ: Այս մասին հայտնում են ՔԿ-ի մամուլի ծառայությունից:
2019 թվականի ապրիլի 5-ին՝ ժամը 08։10-ի սահմաններում, Ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ Հարավ-Արևմտյան թաղամասի Անդրանիկի փողոցի շենքերից մեկի բակում կրակոցներ են հնչել և կա վիրավոր։
Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբ:
Պարզվել է, որ նշված հասցեից հրազենային վիրավորումով «Աստղիկ» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևան քաղաքի` 1979 թվականին ծնված տղամարդ:
Փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով:
Կատարված քննչական, դատավարական և այլ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում` շարժառիթը և առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Երևան քաղաքի բնակիչ է՝ ծնված 1962 թվականին: Վերջինս ձերբակալվել է՝ սպանության փորձ կատարելու և ապօրինի զենք պահելու կասկածանքով:
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վերջինն աշխատում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես հրամանատար։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հրազենային վնասվածք ստացած հրամանատարն ինքն է հենց վնասազերծել իր վրա կրակողին, ով տեղափոխվել է ոստիկանության Մալաթիայի բաժին:
Շամշյանի տեղեկություններով՝ հրազենային վնասվածք ստացած հրամանատարն ինքն է հենց վնասազերծել իր վրա կրակողին, ով տեղափոխվել է ոստիկանության Մալաթիայի բաժին։ Նշվում է, որ ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում հայտնաբերել են թմբուկավոր ատրճանակ և կան կասլածներ, որ նշված ատրճանակով է կրակոցներն արձակվել։
Ավելի վաղ ՀԺ-ն հայտնել էր, որ ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի ուղղությամբ կրակոցներ արձակող անձը նրա նախկին վարորդն է եղել: Ըստ նույն այդ տեղեկությունների՝ պատճառն այն է, որ հրամանատարը աշխատանքից ազատել էր վարորդին, թե ինչ պատճառով, հայտնի չէ: