23.04.2025
Մեղրիի նախկին քաղաքապետին եւ տեղակալին մեղադրանք է առաջադրվել. ՔԿ
prev Նախորդ նորություն

Վարչապետը, նախ, հեգնեց Պաշտպանին, բայց հետո պարզաբանեց իր «ցուցումի» իմաստը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր գրառում է կատարել Facebook-ի իր էջում` պարզաբանելով երեկ ուշ երեկոյան արված այն գրառման իմաստը, թե իր անմիջական ցուցումով քրեական գործ է հարուցվել իր մի մերձավոր ազգականի թույլ տված ենթադրյալ չարաշահման փաստի առիթով:

«Հարգելիներս՝ ես ցուցում եմ տվել ստացված օպերատիվ տեղեկությանը օրենքով նախատեսված ընթացք տալու մասին, ինչի արդյունքում հարուցվել է քրգործ:

Ցուցումը տվել եմ վարչապետին ենթակա մարմնին: Ամեն ինչ կարգին է, ամեն ինչ օրինական է:

Շնորհակալ եմ ձեր մտահոգությունների համար»,- գրել է վարչապետը:

Նշենք, որ այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարել էր, որ «Քրեական դատավարության օրենսգիրքը քրեական գործ հարուցելու ցուցում տալու լիազորություն վերապահում է բացառապես դատախազին և ոչ վարչապետին»։

Փաշինյանը չէր հապաղել արձագանքել Թաթոյանին. «Այո, թող ինձ տանեն, դատապարտեն, նստացնեն»,- Գյումրի կատարած աշխատանքային այցի ժամանակ այսպես արձագանքեց Փաշինյանը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությանը: Բայց այս հեգնական արձագանքից հետո նա, այդուհանդերձ, կատարեց գրառում Facebook-ում:


 


 

ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Երևանում ՊՆ զորամասի հրամանատարի սպանության փորձի մասին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան