14.10.2024
ԵԱՏՄ-ում նախատեսված է դյուրացնել ավելացված արժեքի հարկի փոխհատուցումը
prev Նախորդ նորություն

Տնտեսագետ. Ադրբեջանի ԵԱՏՄ-ին անդամակցության հնարավորությունը իրատեսական է

Ադրբեջանը մի շարք գործոնների պատճառով հայտնվել է անհանգիստ տարածաշրջանի՝ Մերձավոր Արևելքի սահմանների մոտ և անվտանգտության ճարտարապետությունը փոխվում է Ադրբեջանի հարևան բոլոր տարածաշրջաններում: Հենց այդ պատճառով ՌԴ-ում ուշադիր հետևում են, թե որ ուղղությամբ կշարժվի Ադրբեջանի արտաքին քաղաքականությունն ու ինչ հետևություններ կանի Բաքուն արագ փոփոխվող արտաքին միջավայրից: Այդ մասին հայտարարել է տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի Դիվանագիտություն մագիստրական ծրագրի ղեկավար Ստանիսլավ Տկաչենկոն:

Ըստ բանախոսի, կաևոր է հասկանալ, թե ինչպես է տեսնում իր ապագան Ադրբեջանը. կցանկան նա պահպանել իր հատուկ հարաբերությունները ԱՄՆ-ի հետ: Նրա խոսքով, այսօր Ադրբեջանի ԵԱՏՄ-ին անդամակցության հնարավորությունը բավականին իրատեսական: Քանի որ ակնհայտ է դառնում, որ ոչ ԱՄՆ-ը, ոչ ԵՄ-ը չեն կարող դառնալ Ադրբեջանի տնտեսության շարժիչները, իսկ ԵԱՏՄ-ի ինտեգրված շուկա դուրս գալը կարող է այդպիսի դրայվեր հանդիսանալ, փոխանցում է Sputnik Ադրբեջանը: Փորձագետը հավելել է, որ եթե դրան ավելացվի Մերձավոր Արևելքում ՌԴ-ի դիրքերի ամրապնդումը և դանդաղ, սակայն տնտեսական կայուն աճը ՌԴ-ում, ապա Ադրբեջանի ու ՌԴ-ի տնտեսական մերձեցումը բավականին ռացիոնալ կլինի:
«Ռոստեխ». С-300-ի Իրան առաքման գործարքը մտել է ուժի մեջ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` edu.am
11.10.2024
ԿԳՄՍ փոխնախարարը հանդիպել է Հայաստան-Հունգարիա բարեկամական խմբի պատվիրակության հետ