14.10.2024
Հայաստանը կարող է էներգետիկ կամուրջ դառնալ Վրաստանի ու Իրանի համար
prev Նախորդ նորություն

ԵԱՏՄ-ում նախատեսված է դյուրացնել ավելացված արժեքի հարկի փոխհատուցումը

Հարկային համաներումը կարող է երկարաձգվել: Այդ մասին հայտարարել է ՌԴ ֆինանսների փոխնախարար Սերգեյ Շատալովը ՌԴ-ում Ամերիկյան առևտրային պալատում կայացած հարկային համաժողովի ընթացքում:

Փոխնախարարը նշել է, որ հարկային համաներումը այդքան էլ պահանջված չէր ռուսաստանցի հարկատուների կողմից:Շատալովի խոսքով, պետությունը իրականացնելու է ստանձնված պարտավորությունները և երեք տարի չի փոխելու հարկային դրույքաչափերը: Ըստ նրա, մինչ այդ ներդրողների համար համաձայնեցված արտոնությունները պահպանվելու են և չեն չեղարկվելու անգամ դեֆիցիտային բյուջեի դեպքում: Շատալովը նշել է, որ դրանց տրամադրման կանոնները փոխվելու են հօգուտ ներդրողների:

Եվրասիական տնտեսական միության շրջանակներում նախատեսված է դյուրացնել ավելացված հարկի փոխհատուցումը: ՀՀ-ի առաջարկությամբ ֆինանսների նախարարությունն այժմ քննարկում է արտահանողներին ավելացված հարկի փոխհատուցման հարցերը: Տեխնոլոգիայի ներդրման շնորհիվ ավելի արագ կլինի ստանալ ընկերության կողմից այլ երկրում հարկերի վճարման մասին տեղեկատվությունը, ինչը կարագացնի հարկատուի փոխհատուցման գործընթացը:

Բացի այդ, նախատեսված է ներդնել պայմանագրերի ձևեր, ըստ որոնց ԵԱՏՄ-ի անդամ երկրների տարածքում հարկերի չվճարման ռիսկերը ավելի ցածր են, այդպիսի պայմանագրերով նախատեսվում է ներդնել դյուրացված ավելացվաշ հարկի փոխհատուցման ավելի արագացված ընթացակարգ:

Դա իրականացվելու է հաջորդ տարվա ընթացքում: Այդ համակարգից կարող է դուրս մնալ Ղազախստանը, որտեղ վերջերս քննարկման է դրվել ավելացված հարկի չեղարկման և այն վաճառքներից ստացված հարկերով փոխարինելու հարցը:

Շատալովը նշել է, որ եթե այդպիսի որոշումները կայացվեն, դրանք կարող են մեծ հարված հասցնել ԵԱՏՄ-ին, քանի որ հարկային վարչարարության դյուրացումը հնարավոր է միայն միության մեջ միավորված երկրների հարկային համակարգերի միատարրության դեպքում
Տնտեսագետ. Ադրբեջանի ԵԱՏՄ-ին անդամակցության հնարավորությունը իրատեսական է
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` edu.am
11.10.2024
ԿԳՄՍ փոխնախարարը հանդիպել է Հայաստան-Հունգարիա բարեկամական խմբի պատվիրակության հետ