14.10.2024
Լահյու. Խաղաղապահ ուժերի տեղակայումը Ղարաբաղում  չի մտնում ՆԱՏՕ-ի պարտականությունների մեջ
prev Նախորդ նորություն

Հայաստանը կարող է էներգետիկ կամուրջ դառնալ Վրաստանի ու Իրանի համար

Վրաստանի և Հայաստանի էներգետիկայի նախարարներ Կախա Կալաձեն և Երվանդ Զախարյանը Թբիլիսիում քննակել են էկելտրաէներգիայի տարանցման հարցերը և Իրանից գազի մատակարարումների հնարավորությունները:

Բանակցությունների մասնակիցները քննարկել են Վրաստանից Հայաստան էլեկտրաէներգիայի տարանցման հարցերը, որոշումներ են կայացվել որոշ տեխնիկական հարցերի վերաբերյալ: Անդրադարձ է կատարվել նաև Վրաստանը Հայաստանին և Հայաստանը Իրանին միացնող էլեկտրահաղորդման գծի շինարարությանը, փոխանցում է bizzone.info կայքը:

Իր հերթին, Կալաձեն հայտարարել է Իրանով էլեկտրաէներգիայի տարանցման նկատմամբ իրենց հետաքրքրության մասին: Նրա խոսքով, այդ երկրի նկատմամբ դիրքորշումը փոխվել է և իրենք հետաքրքրված են այդ երկիր էլեկտրաէներգիայի մատակարարումներով և այնտեղից գազի ներկրմամբ: Նախարարը մտադիր է ամսվա ընթացքում այցելել Իրան և քննարկել այդ հարցերը:

Մինչ այդ, VERELQ-ը հայտնել էր, որ Հայաստանից Վրաստան 400 կիլովատ հզորությամբ էլեկտրահաղորդակցման գծի ֆինասնավորման մասին համաձայնագիրը կքնվել էր 2014թ.-ի դեկտեմբերին KfW բանկի, ՀՀ-ի ֆինանսնաների նախարարության և Հայստանի բարձրավոլտ էլեկտրական ցանցերի միջև: Վարկի չափը կազմում է 85,2 միլիոն եվրո, որոնցից 75 միլիոն եվրոն՝բանկի սեփական գումարները, 10,2 միլիոնը՝Գերմանիայի կառավարությանը:

Այս տարվա սեպտեմբերին որոշում էր կայացվել Եվրոպական ներդրումային բանկի կողմից Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գծի շինարարության համար տաս միլիոն եվրո տրամադրելու շուրջ:
ԵԱՏՄ-ում նախատեսված է դյուրացնել ավելացված արժեքի հարկի փոխհատուցումը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` edu.am
11.10.2024
ԿԳՄՍ փոխնախարարը հանդիպել է Հայաստան-Հունգարիա բարեկամական խմբի պատվիրակության հետ