20.04.2025
Խամենեի. Սիրիական հակամարտությունը պետք է կարգավորվի ընտրությունների միջոցով
prev Նախորդ նորություն

Լահյու. Խաղաղապահ ուժերի տեղակայումը Ղարաբաղում չի մտնում ՆԱՏՕ-ի պարտականությունների մեջ

Խաղաղապահ ուժերի տեղակայումը չի մտնում ՆԱՏՕ-ի պարտականությունների մեջ: Այդ մասին Երևանում ՀՀ-ում ՆԱՏՕ-ի շաբաթվա շրջանակներում կազմակերպված միջոցառմանը հայտարարել է Դաշինքի ներկայացուցիչ Ուիլյամ Լահյուն:

«Խաղաղապահների տեղակայման հարցը կարող է լուծվել միան ՀՀ-ի ու Ադրբեջանի համաձայնությունից հետո: Չնայած պետք է նշել, որ դա բավականին հետաքրքիր ռազմավարություն է»,-նշել է Լահյուն:

ՀՀ ԱԳՆ ներկայացուցիչ Սամվել Մկրտչյանն, իր հերթին, հայտարարել է, որ Ղարաբաղում խաղաղապահ առաքելության տեղակայումը հնարավոր է միայն խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո և Լեռնային Ղարաբաղի իշխանությունների համաձայնությամբ:

Անդրադառնալով շփմնա գծում և սահմանին պարբերաբար արձանագրվող գնդակոծություններին ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը նշել է, որ կոնֆլիկտային իրավիճակը կտրուկ բացասական ազդեցություն է ունենում տարածաշրջանի երկրների զարգացման վրա, վտանգի տակ է դնում Հարավային Կովկասի անվտանգությունն ու կայունությունը:

«Չնայած ՆԱՏՕ-ն չի զբաղվում խնդրի կարգավորմամբ, այնուամենայնիվ, աջակցում է այն կառույցների ջանքերին, որոնք աշխատում են այդ ուղղությամբ», - նշել է նա:
Հայաստանը կարող է էներգետիկ կամուրջ դառնալ Վրաստանի ու Իրանի համար
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար