11.10.2024
Տնտեսագետ. Ադրբեջանի ԵԱՏՄ-ին անդամակցության հնարավորությունը իրատեսական է
prev Նախորդ նորություն

«Ռոստեխ». С-300-ի Իրան առաքման գործարքը մտել է ուժի մեջ

Ռուսական С-300 ՀՕՊ համակարգերի Իրան առաքման գործարքը մտել է ուժի մեջ: Այդ մասին Dubai Airshow-2015 ավիաշուի ընթացքում հայտարարել է «Ռոստեխ» պետական կորպորացիայի նախագահ Սերգեյ Չեմեզովը:

«С-300 համակարգերի Իրան առաքման պայմանագիրը ոչ միայն ստորագրվել է, այլ նաև մտել է ուժի մեջ»,-նշել է նա:

Այս տարվա ապրիլին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որը թույլ է տալիս ռուսական զենիթա-հրթիռային համակարգերը առաքել Իրանին: ՌԴ ՊՆ-ում հայտարարել են, որ անհրաժեշտության դեպքում կարող են օպերատիվ կերպով С-300-ը տեղափոխել Իրան, փոխանցում է Ռիա Նովոստին:

Հոկտեմբերին "Ռոսօբորոնէքսպորտ"-ի ղեկավար Անատոլի Իսայկինը հայտարարել է, որ ՌԴ-ը ու Իրանը դրականորեն են լուծել Միջազգային արբիտաժից հայցադիմումի հետ վեցնելու հարցը, որը Իրանը ներկայացրել էր այդ համակարգերի առաքումը սառեցնելու հետ կապված:

«Իրանի հետ կա համաձայնություն, որ հայցը հետ է վերցվելու, երբ մենք իրականացնենք մեր պարտականությունները»,-նշել է նա:
Հայացք Երևանից. Թուրքական ուղղաթիռների հետ կապված միջաջեպը ապացուցել է հայ-ռուսական ՀՕՊ համակարգի կենսունակությունը
Հաջորդ նորություն next
 Պուտինն ընդլայնել է Վրաստանի քաղաքացիների համար առանց վիզայի մուտքի հնարավորությունները
10.10.2024
Պուտինն ընդլայնել է Վրաստանի քաղաքացիների համար առանց վիզայի մուտքի հնարավորությունները