Փորձագետ. Էրդողանի կուսակցությունը կորցնում է էլեկտորատը
Թուրքիայի քաղաքական ուժերը սկսել են ակտիվորեն պատրաստվել մարտի 31-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին: Թուրքիայի իշխող Արդարություն և զարգացում կուսակցությունը ցանկանում է պայմանավորվել Ազգային ալյանս, Ազգային շարժում կուսակցության հետ`քաղաքապետերի թեկնածությունների առաջադրման հարցով: Էլեկտորատի աճող դժգոհության պայմաններում իշխող կուսակցությունը ստիպված է գնալ ոչ ստանդարտ քայլերի: Այդ մասին հայտարարել է թուրքագետ Թիմուր Ահմեդովը:
Նա նշել է, որ Էրդողանի կուսակցության հաջողությունները ՏԻՄ ընտրություններում սկսել են խամրել`տնտեսական խնդիրների, լիրայի անկման, գործազրկության պատճառով:
Ըստ նրա, կոնկրետ ծրագրերով հանդես գալու փոխարեն իշխող կուսակցության թեկնածուները սկսել են հանդես գալ արտաքին քաղաքական օրակարգով ու ազգայնական կոչերով:
Նրա խոսքով, Ազգային շարժում կուսակցությունը սկսում է մեծ վարկանիշ ձեռք բերել`պետականամետ, ազգայնական գաղափարախոսության և քրդերի դեմ պայքարի կոչերի պատճառով: