14.10.2024
ՀՀ ԱԳՆ. Թուրքիայի իշխանությունները զբաղված են էժանագին մանիպուլյացիայով
prev Նախորդ նորություն

"Նոր Հայաստան" շարժումը երկրում իշխանափոխություն է խոստանում

Տարբեր քաղաքական ուժերից և քաղաքացիական նախաձեռնություններից կազմված "Նոր Հայաստան" շարժումը, որը հանդես է գալիս սահմանադրական բարեփոխումների դեմ, խոստանում է դեկտեմբերից սկսել երկրում իշխանափոխության գործընթաց:

Երևանում հոկտեմբերի 21-ին կայացել է շարժման ներկայացուցիչների առաջին հավաքը, որին մասնակցել են "Ժառանգություն", ՀԱԿ կուսակցությունների, Հիմնադիր խորհրդարանի ներակայացուցիչներ, ինչպես նաև հասարակական և քաղաքական գործիչներ:

Իր ելույթում Հիմադիր խորհրդարանի առաջնորդներից Գարեգին Չուքասզյանը հայտարարել է, որ Նոր Հայաստանն իր առջև խնդիր է դնում հեռացնել գործող իշխանություններին և արտահերթ նախագահական և խոհրդարանական ընտրություններ անցկանել: Չուքասզյանը կոչ է արել օգտագործել սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն, որը նախագահ Սերժ Սարգսյանը նշանակվել է դեկտեմբերի վեցին, որպես առիթ՝ իշխանություններին անվստահություն հայտնելու համար:

Նրա խոսքով, տոտալ անիշխանության պայմաններում, իշխանությունների հակասահմանադրական գործողությունների, բարձրագույն իշխանության օղակների զանգվածային կոռուպցիայի պայմաններում, սահմանադրական բարեփոխումների ոչինչ չարժեն:

"Ժառանգություն" կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն իր կողմից հայտարարել է, որ իշխանափոխությունը կազմված կլինի մի քանի փուլերից: Մինչ արտահերթ ընտրությունների անցկացումը, "Նոր Հայաստանը" նպատակ ունի ստեղծել անցումային կառավարություն՝ երկրում կայունության ապահովման համար:
Հայաստան-ԵՄ նոր բանակցություններ. կհասնի՞ գործընթացը հաջողության
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` edu.am
11.10.2024
ԿԳՄՍ փոխնախարարը հանդիպել է Հայաստան-Հունգարիա բարեկամական խմբի պատվիրակության հետ