Պաշտոնական Երևանը քննադատել է Թուրքիայի ԱԳՆ-ի արձագանքը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործի որոշման հետ կապված:
Ինչպես հայտնում է ՀՀ ԱԳՆ-ի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը, Թուրքիայի ԱԳՆ-ի արձագանքը էժանագին մանիպուլյացիա է, որտեղ հենվելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի երկրորդ պալատի 2013թ.-ի դեկտեմբերի 17-ի որոշման վրա, եզրահանգումներ են արվում ՄԻԵԴ-ի 2015թ.-ի հոկտեմբերի 15-ի որոշման շուրջ: «Դա պրիմիտիվ մանիպուլյացիա է»,-նշել է Բալայանը: Այդ մասին
EADaily-ին փոխանցել են ԱԳՆ-ի մամուլի ծառայությունից:
Ինչպես հայտնի է, որ 1915թ.-ի Հայոց ցեղասպանությունն ճանաչած Շվեյցարիայի դատարաններից մեկը 2008թ.-ին Թուրքիայի աշխատավորական կուսակցության առաջնորդ
Դողու Փերինչեքին դատապարտել էր Հայոց ցեղասպանության փաստը մերժելու համար: Փերինչեկը դիմել է ՄԻԵԴ: 2013թ.-ի ՄԻԵԴ-ը հայտարարել էր, որ շվեյցարական դատարանի որոշումը խախտում է մարդու իրավունքների կոնվենցիայի 10-րդ հոդվածը:
Իր հերթին, Շվեյցարիայի կառավարությունը բողոքարկել է ՄԻԵԴ-ի դատավճիռը: Ստրասբուրգում հունվարի 28-ին տեղի է ունեցել «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» դատական լսումը: ՄԻԵԴ-ի ստորին պալատը Հայոց ցեղասպանությունը անվանել է պատմական առումով վիճելի փաստ, ինչն էլ բողոքարկում էր Հայաստանը, որպես երրորդ կողմ:
Հոկտեմբերի 15-ին ՄԻԵԴ-ի մեծ պալատը եզրակացրել է, որ Շվեյցարիայում Փերինչեքի հետապնդումը խախտել է մարդու իրավունքների կոնվենցիան, սակայն մերժել է նրա դիմումը ոչ նյութական փոխհատուցման հետ կապված: Դատավճռի մեջ նշված է, որ դատարանը հաշվի է առնում, որ Շվեյցարիայի դատարանի միջամտությունը հայց ներկայացնողի շուրջ, որը հերքել է Հայոց ցեղասպանությունը, նպատակ է ունեցել պաշտպանել հայերի ինքնությունն ու ժամանակակից հայերի սերունդի արժանապատվությունը:
Թուրքիայի ԱԳՆ-ում ՄԻԵԴ-ի որոշումը ողջունել են: «Հենվելով ժողովրդավարության և օրենքի սկզբունքների վրա, մենք այդ որոշումը ուժեղ ազդանշան ենք համարում ուղղված ցեղասպանություն եզրույթն օգտագործողների ջանքերին, որպես միակ ճշմարտություն, որն ուղեկցվում է այդ փաստը կասկածի տակ դնելու փորձերն ու պրակտիկան արգելելուն: Այդ որոշումը ժողովրդավարության, ազատ խոսքը և մարդու իրավունքների տեսանկյունից զգալի իրավական ձեռքբերում է, ինչպես նաև հանդուրժողականության քաղաքականության և չափավորության, որն իրականացվում է վերջին տարիներին Թուրքիայի կողմից 1915թ.-ի իրադարձությունների շուրջ»,-նշված է Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ: