4.04.2026
Հայաստանում սիրիացի փախստականները շնորհակալություն են հայտնում ՌԴ-ին ու Պուտինին
prev Նախորդ նորություն

ՀՀ վարչապետը կգլխավորի սահմանադրական բարեփոխումների ՀՀԿ-ի նախընտրական շտաբը

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կգլխավորի իշխող Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) նախընտրական շտաբը սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի քարոզչական աշխատանքները կազմակերպելու համար: Համապատասխան որոշում է կայացվել նախօրեին ՀՀԿ ԳՄ-ի նիստի ընթացքում:

Ինչպես լրագրողների հետ զրուցյում հայտարարեց կուսակցության մամուլի խոսնակ և խորհրդարանի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, երկրի նախագահ և ՀՀԿ-ի առաջնորդ Սերժ Սարգսյանն արդեն հանձնարարել է Աբրահամյանին սկսել մարզային շտաբերի ձևավորման աշխատանքները՝ հանրաքվեին նախապատրաստվելու նպատակով:

Օրենսդրությունը թույլատրում է Աբրահամյանին համատեղել շտաբի ղեկավարի պարտականությունները վարչապետի պաշտոնի հետ:

Շարմազանովը նաև նշել է, որ քարոզարշավն իրականացնելու է Աբրահամյանը, այլ ոչ թե նախագահը: Նրա խոսքով, ՀՀԿ-ի համար կարևոր է ոչ այնքան արդյունքը, ինչքան հանրաքվեի համապատասխանությունը օրենքի տառին և ոգուն:

Հիշեցնենք, որ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն կկայանա դեկտեմբերի 6-ին: ՀՀ խորհրդարանը հավանության է արժանացրել բարեփոխումների նախագիծը: Նոր սահմանադրությունը նախատեսում է անցում խորհրդարանական կառավարման համակարգի:
ՀՀ ԱԳՆ. Թուրքիայի իշխանությունները զբաղված են էժանագին մանիպուլյացիայով
Հաջորդ նորություն next
 Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար
03.04.2026
Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար