3.10.2024
Փորձագետներ. Արա Աբրահամյանի հաջողությունը ՀՀ քաղաքական դաշտում կախված կլինի ռուսական գործոնից
prev Նախորդ նորություն

Հայաստանում սիրիացի փախստականները շնորհակալություն են հայտնում ՌԴ-ին ու Պուտինին

Երևանում ՌԴ-ի դեսպանատան մոտ սիրիահայ փախստականները հոկտեմբերի 18-ին ակցիա են անցկացրել: Մասնակիցների խոսքով, նրանք եկել են ՌԴ-ի դեսպանատան մոտ այն բանի համար, որպեսի շնորհակալություն հայտնեն ՌԴ-ին, ռուս ժողովրդին և անձամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին այն աջակցության համար, որ ցուցաբերում է Մոսկվան Սիրիայի օրինական նախագահ Բաշար Ասադին ահաբեկչական "Իսլամական պետության" դեմ պայքարի և Սիրիայում հայ փոքրամասնության պաշտպանության համար:

Ցույցի ընթացքում մասնակիցները պարզել էին «Կեցցե ռուս-սիրիական բարեկամությունը», «Շնորհալալություն Ռուսաստան», «Կեցցե ռուս ժողովուրդը» պաստառները, փոխանցում է EADaily: Նմանատիպ ակցիաներ են անցել նաև այլ երկրների ռուսական դեսպանատների մոտ, որտեղ այսօր գտնվում են հայերը, որոնք ստիպված են եղել լքել Սիրիան:

Նշենք, որ Սիրիայից Հայաստան է ժամանել առնվազն 16.000 սիրիահայ փախստական: Սիրիացի փախստականների ընդունող երկրների շարքում ՀՀ-ը գտնվում է եվրոպական երկրների եռյակում: Եվ այդ կապակցությամբ զարմանալի է, որ որոշ եվրոպական երկրների, հատկապես նրանք, ովքեր հավակնում են լինել զարգացած հասարակություններ, օրինակ՝ մերձբալթյան երկրները, որտեղ Մերձավոր Արևելքից փախստականների թիվը չի անցնում երկու-երեք հազարից պնդում են նյութական աջակցության տրամադրման մասին՝ այդ մարդկանց տեղավորելու նպատակով:

Հայաստանի պարագայում այդպիսի հարց չի ծագում: Այն պարագյում, երբ սիրիահայերը պատմական հայրենիք են ժամանում առանց որևէ միջոցների, որոնցից շատերը պատերազմի հետևանքով կորցրելեն իրենց սեփականություն ու գումարները: Հայաստանը, ինչպես հայտնի է, տնտեսական, ֆինանսական և սոցիալական լուրջ խնդիրներ ունի: Տեղին կլիներ, եթե միջազգային կառույցները, առաջին հերթին եվրոպական և եվրասիական, քննարկեն Երևանին նպատակային աջակցության տրամադրման հարցը՝ երկրնում գտնվող սիրիացի փախստականներին տեղավորելու համար:
ՀՀ վարչապետը կգլխավորի սահմանադրական բարեփոխումների ՀՀԿ-ի նախընտրական շտաբը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` inter-freight.by
03.10.2024
Հայաստանը խստացնում է արտադրանքի անվտանգության վերահսկողությունը ԵԱՏՄ շրջանակներում