14.10.2024
prev Նախորդ նորություն

Հայաստան-ԵՄ նոր բանակցություններ. կհասնի՞ գործընթացը հաջողության

Եվրամիության և Հայաստանի միջև նոր պայմանագրի համաձայնեցման շուրջ բանակցությունները կարող են սկսվել մինչև տարեվերջ: Եվրոպական հանձնաժողովն արդեն ստացել է Հայաստանի հետ բակակցություներ սկսելու մանդատը: Մինչև տարեվերջ ԵՄ պաշտոնյաների հետ տեղի կունենան ևս մի քանի հանդիպումներ: Այդ մասին «Մեդիա կենտրոնում» կայցած քննարկմանը հոկտեմբերի 21-ին հայտարարեց Հայաստանի էկոնեմիկայի նախարարի առաջին Տեղակալ Գարեգին Մելքոնյանը, ով ՀՀ-ի կողմից համակարգում է ԵՄ-ի հետ բանակցությունները:

Ասոցիացիայի համաձայնագրի կանգման գործընթացի տապալումից հետո, Եվրամիությունը շարունակում էր Հայաստանի հետ քնարկումները՝ հարաբերություններ նոր իրավական հիմքի ձևավորման շրջանակները պարզելու համար: Արևելյան գործընկերության Ռիգայի գագաթնաժողովին, որը կայացավ այս տարվա մայիսին, հստակեցվեցին կողմերի ակնկալիքները և հայտարարվեց, որ մոտ ապագայում բանակցությունները կվերսկսվեն: ՀՀ-ի հետ բանակցություններ վարելու մանդատ Եվրոպական հանձնաժողովը ստացավ հոկտեմբերի 12-ին:

«Մեդիա կենտրոնում» Գարեգին Մելքոնյանի, ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանի և Եվրոպական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Արթուր Ղազինյանի մասնակցությամբ տեղի ունեցավ քննարկում «Եվրոպական հանձնաժողովը ՀՀ-ի հետ բանակցություններ սկսելու մանդատ է ստացել. ակնկալիքներ և հեռանկարներ» թեմայով:

Նոր պայմանագիրը քաղաքական հատվածից բացի, նշում է Մելքոնյանը, կունենա նաև տնտեսական բաղադրիչ, բայց այն կտարբերվի նախկինում համաձայեցված, բայց այդպես էլ չստորագրված ԵՄ-ի հետ խորը և համապարփակ առևտրի գոտու ստեղծման համաձայնագրից: «Այն դրույթները, որոնք կհակասեն Հայաստանի պարտավորություններին Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակներում, դրանք չեն ներգրավվի նոր փաստաթղթում: Այնուամենայնիվ, մեր նպատակն է հնարավորինս լայն պահել համագործակցության շրջանակը և շատ ոլորտներ ներառել», - տեղեկացրեց Մելքոնյանը:

Առաջիկայում Եվրամիության հետ բանակցվելիք և կնքվելիք փաստաթղթի տնտեսական բլոկում, ըստ Մելքոնյանի, կարող են ներառվել, հետևյալ ոլորտները՝ թափանցիկություն, մրցակցություն, ներդրումներ, ծառայություններ, առևտուր, տուրիզմ, բնապահպանություն և էներգետիկա: Նոր փաստաթղթում հաստատ չի ընդգրկվի մաքսային կարգավորումների մասը, քանի որ դա կհակասի Հայաստանի անդամակցությանը ԵԱՏՄ-ին: Եվրասիական տնտեսական միության շրջանակներում վարվում է միասնական մաքսային քաղաքականություն:

Մելքոնյանը հպանցիկ ներկայացրեց, թե ԵՄ-ի հետ նոր պայմանագրի կնքումից հետո ինչ կոնկրետ ոլորտային փոփոխություններ կարելի է սպասել Հայաստանում: «Ինչ վերաբերում է ոչ տարիֆային կարգավորումներին՝ տեխնիկական կանոնակարգեր, սերտիֆիկացում, լաբորատոր ստուգումներ, փորձաքննություններ, ապա այդ մասով տարվելու են աշխատանքներ, որպեսզի պայմանավորվենք, որ այդ աշխատանքները Հայաստանում իրականացվեն», - ասաց Մելքոնյանը՝ հավելելով, որ նպատակն է հեշտացնել արտահանողների գործը և ավելի հասանելի կդարձնեն նրանց համար ԵՄ շուկան:

ՀՀ-ի հետ բանակցությունների մանդատը, Արթուր Ղազինյանն անվանեց հնարավորությունների նոր պատուհան Եվրամիություն-Հայաստան հարաբերություններում:

«Սա շատ կարևոր է, քանի որ իրադրության փոփոխության պարագայում, այն կարող է նոր դուռ բացել Հայաստանի համար: Այնուամենայնիվ մենք տեսնում ենք, որ աշխարհը փոխվում է, և չգիտենք բանակցությունների ավարտին ինչ աշխարհաքաղաքական իրավիճակ կունենանք», - պարզաբանեց նա՝ նկատի ունենալով անցյալի փորձը, երբ Երևանը երեք ու կես տարի ԵՄ-ի հետ բանակցություններից հետո անակնկալ որոշեց հրաժարվել Ասոցիացիայի պայմանագրի ստորագրումից և անդամակցել ԵԱՏՄ-ին:

Պատգամավոր Թևան Պողոսյանը հույս հայտնեց, որ և՛ ԵՄ-ն, և՛ Հայաստանը անցյալի փորձից դասեր են քաղել, և այս անգամ գործընթացը կհասցվի իր տրամաբանական ավարտին: «Իսկ դրա համար պետք է հստակ աշխատանք, և հնարավորինս ինտենսիվ բանակցություններ: Պետք չեն բարձրակոչ հայտարարություններ և շուներ: Փաստաթուղթը, եթե այն պատրաստ լինի, կարելի է ստորագրել՝ չսպասելով մեծ իրադարձության, ասենք՝ հերթական Արևելյան գործընկերության գագաթնաժողովի», - նշեց նա:
Կառավարությունը մասնակիրորեն փոխհատուցեց սիրիահայ ուսանողների ուսման վարձը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` edu.am
11.10.2024
ԿԳՄՍ փոխնախարարը հանդիպել է Հայաստան-Հունգարիա բարեկամական խմբի պատվիրակության հետ