26.11.2024
Պոպով. Կողմերը տարբեր կերպ են տեսնում կարգավորման սկզբունքների իրականացման հերթականությունը
prev Նախորդ նորություն

Պուտին. ԱՊՀ-ի ներսում պետք է ակտիվորեն անցնել փոխադարձ առևտրում վերազգային արժույթների

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է ԱՊՀ-ի երկրների տնտեսությունների՝ արտաքին շուկաներից ազդեցության նվազեցման անհրաժեշտության մասին:

Ելույթ ունենալով Աստանայում ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթաժողովում` Պուտինը հայտարարել է, որ պետք է միջոցառումներ մշակել ԱՊՀ երկրների ազգային տնտեսությունների՝ արտաքին շուկաներից կախվածության նվազեցման համար և մտածել գործարար կապերի ակտիվացման մասին, փոխանցում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Այսօր մեր երկրների վրա ազդում են մի շարք արտաքին բացասական գործոններ՝ մեր հիմնական արտահանման ապրանքների գնանկումը, անորոշությունը համաշխարհային տնտեսությունում, քաղաքական լարվածության աճը տարբեր տարածաշրջաններում: Այդ բոլոր հանգամանքները հանգեցնում են տարածաշրջանում տնտեսական ակտիվացման դանդաղեցմանը»,-նշել է ՌԴ նախագահը:

Նրա խոսքով, ԱՊՀ ընդհանուր ՀՆԱ-ն 2015թ.-ի առաջին կիսամյակում նվազել է, նվազել են նաև ներդրումները:

«Մեր երկրների միջև ապրանքաշրջանառությունը նույնպես նվազել է: Այս իրավիճակում պետք է մտացել միջոցառումների շարք ազգային տնտեսությունների կախվածությունն արտաքին շուկաներից նվազեցնելու և ԱՊՀ-ի ներսում գործարար կապերի ակտիվացման համար: Այստեղ առաջին հերթին նկատի ունեմ ԱՊՀ-ի ազատ առևտրի մասին համաձայնագիրը, որը ստորագրվել է 2011թ.-ին: Պետք է լիովին բացահայտել այդ ներուժը և առավելագույնս դյուրացնել ապրանքների և ներդրումների հոսքը: Մենք պետք է ակտիվորեն անցնենք փոխադարձ առևտրում վերազգային արժույթների», - նշել է Պուտինը: