26.11.2024
Պատերազմի խնդիրների ուսումնասիրության ինստիտուտ. Սիրիայի ԶՈւ-րը հասել են սահմանափակ մարտավարական հաջողությունների
prev Նախորդ նորություն

Պոպով. Կողմերը տարբեր կերպ են տեսնում կարգավորման սկզբունքների իրականացման հերթականությունը

Ղարաբաղյան հակամարտության կողմերը բազմաթիվ անգամ հաստատել են հակամարտությունը կարգավորելու, վիճելի հարցերը լուծելու խաղաղ, քաղաքական-դիվանագիտական միջոցներին հավատարիմ լինելու մասին: Սակայն վերջին շրջանում ակնհայտ է սահմանում և շփման գծում զինված հակամարտության ակտիվացումը հրետանու, խոշոր տրամաչափի գնդացիրների, ռեակտիվ կրակի համակարգերի կիրառմամբ: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը:

Նրա խոսքով, զգալիորեն ավելացել է զոհերի թիվը, այդ թվում քաղաքացիական անձանց շրջանում: Կողմերը կրակի դադարեցման պայմանավորվածությունների խախտման համար մեղադրում են միմյանց: Նա նշել է, որ ոչ համանախագահները, որ ԵԱՀԿ մոնիտորները, որոնք գտնվում են հակամարտության գոտում, հնարավորություն չունեն պարզելու մեղավորներին՝ առանց հետաքննությունների անցկացման, փոխանցում է ԱՊԱ:

Պոպովը նշել է, որ միջնորդների ջանքերի շնորհիվ հնարավոր է եղել մոտեցնել կողմերի վիճելի հարցերի շուրջ մոտեցումները: Հիմնականում համաձայնեցված են կարգավորման հիմնարար սկզբունքները: Նրա խոսքով, դրանք բոլորին հայտնի են, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները բազմաթիվ անգամ հայտարարել են դրանց մասին իրենց հրապարակային ելույթներում: Ըստ նրա, չմերժելով ընդհանուր սկզբունքները՝ կողմերը տարբեր կերպ են տեսնում դրանց կյանքի կոչման հաջորդականությունը: Պոպովը նշել է, որ այս պարագայում խոսքը գնում է ոչ թե սկզբունքների կտրուկ փոփոխության կամ դրանցից հրաժարվելու մասին, ինչ ձեռք է բերվել ղարաբաղյան կարգավորման ընթացքում: Նրա խոսքով, խնդիրը կայանում է նրանում, որպեսզի օգնեն կողմերին գտնել բալանսավորված որոշում:

Նա նշել է, որ եռյակի համաձայնեցված դիրքորոշումներին զուգահեռ, ռուսական կողմից ինքնուրույն քայլեր են ձեռնարկվում: Պոպովը նշել է, որ ղարաբաղյան հակամարտության խնդիրն անընդհատ գտնվում է բարձրագույն մակարդակով Երևանի և Բաքվի հետ շփումների կենտրոնում, մանրակրկիտ ուսումասիրվել է Մոսկվա ՀՀ ու Ադրբեջանի ԱԳ նախարարների սույն թվականի ապրիլ-մայիսին կատարած այցերի և ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ քննարկումների ընթացքում:

Պոպովը, անդրադառնալով հակամարտության գոտում խաղաղապահների տեղակայման հարցին, նշել է, որ այդ հարցը կարող է ծագել միայն ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ հիմնական պայմանավորվածությունների ձեռք բերումից հետո: Խաղաղության պահպանման բազմազգ գործողություններին պետք է նախորդի ՄԱԿ-ի ԱԽ-ի համապատասպան բանաձևը, ինչը ենթադրվում է ԵԱՀԿ-ի Բուդապեշտի գագաթաժողովի որոշմամբ: Նա հավելել է, որ խաղաղապահ ուժերի ընտրությունը տարբեր երկրներից կատարվելու է հակամարտող կողմերի համաձայնությամբ: