26.11.2024
Քաղաքագետ. Պուտինի առաջնային նպատակն է ՌԴ-ին համաշխարհային հզոր գերտերության կարգավիճակը վերադարձնելը
prev Նախորդ նորություն

Պատերազմի խնդիրների ուսումնասիրության ինստիտուտ. Սիրիայի ԶՈւ-րը հասել են սահմանափակ մարտավարական հաջողությունների

Սիրիական վարչակարգը մեկ շաբաթվա ընթացքում հասել է սահմանափակ մարտավարական հաջողությունների՝ ռուսական օդուժի աջակցությամբ սկսելով լայնածավալ հարձակում: Այդպիսի եզրակացության են եկել ամերիկյան Պատերազմի խնդիրների ուսումնասիրության ինստիտուտի վերլուծաբանները:

Հոսմի մերձակայքում հարձակումը լչացնում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադին հավատարիմ ուժերի հարձակումները սիրիական ընդդիմության դեմ երեք ուղղություններով՝ Համա նախահանգի հյուսիսային հատվածում, Ալ-Գաբ դաշտավայրում և Լաթաքիա նահանգի հյուսիս-արևելքում: Նախորդ շաբաթվա ընթացքում կառավարական ուժերը ձևավորել են 120 կմ-ոց ճակատ: Այդ մասին նշված է Պետարազմի խնդիրների ուսումնասիրության ինստիտուտի վերլուծականում, փոխանցում է rbc.ru կայքը:

Ասադի ուժերի հաջողությունների մասին են վկայում նրա հակառակորդները՝ Մարդու իրավունքների սիրիական լաբորատորիայից: Դիտորդները նշում են, որ կառավարական ուժերը վերահսկողության տակ են վերցրել Համա նահանգում տրանսպորտային ուղիների շուրջ գտնվող շրջանները և Իդլիբ նահանգում Տալ Սկիկ բարձր լեռնային շրջանը:

Դամասկոսի հիմնական նպատակը այս պահին, ըստ արևմտյան շատ վերլուծաբանների, կայանում է Լաթաքիայի շուրջ անվտանգության գոտի ստեղծելը: Այդ քաղաքում է գտնվում ռուսական Խմեյմիմ ավիաբազան: