26.11.2024
Associated press. Մերձավոր Արևելքում լայն տարածում է ստացել Պուտինի ժողովրդականությունը
prev Նախորդ նորություն

Քաղաքագետ. Պուտինի առաջնային նպատակն է ՌԴ-ին համաշխարհային հզոր գերտերության կարգավիճակը վերադարձնելը

Ի տարբերություն ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի, Վլադիմիր Պուտինը ունի ռազմավարություն, որը դրական արդյունքներ է տալիս: Այդ մասին հայտարարել է քաղաքագետ Փոլ Բոնիչելլին:

Նրա խոսքով, ինչ վերաբերվում է Մերձավոր Արևելքին, ապա Պուտինը Սիրիայում է կենտրոնացնում օդային, ցամաքային և ծովային ուժեր: Նա համարձակորեն տրամադրված է հաղթանակ տանել Իսլամական պետության նկատմամբ՝Սիրիայում Բաշար Ասադի հետ մի դաշինքում: Ըստ նրա, Պուտինը չի նախազգուշացրել Օբամային օդային հարվածների մասին: Այդպիսի զգուշացում տեղի է ունեցել հարձակումից և Բաղդադաում հետախուզական կենտրոն ստեղծելուց մեկ ժամ առաջ, փոխանցում է slate.fr-ը:

Քաղաքագետը նշել է, որ Պուտինի առաջնային նպատակը կայանում է ՌԴ-ին համաշխարհային հզոր գերտերության կարգավիճակը վերադարձնելու մեջ: Իրաքից դուրս գալու Օբամայի որոշում ուժեղ նշան էր Պուտինին: Ցանկացած սպա կամ սկսան դիվանագետ կարող էր ասել, որ Օբաման ռիսկի է գնում աշխարհի ամենավտանգավոր անկյուններից մեկում իշխանություն վակում առաջացնել, որը կարող է շատ մեծ վտանգներ առաջացնել:

Բոնիչելլիի կարծիքով, Պուտինը ցանկանում է, որ ՌԴ-ը կատարի իր առաքելությունը, ինչը ենթադրում է ամերիկյան ազդեցության դեմ պայքար ռազմավարական տարբեր շրջաններում: Գտնվել Մերձավոր Արևելքում Իրանի, Սիրիայի և Հզբոլահի դաշինքի ղեկավարի դերում բարեհաջող ռազմավարության համար իդելական խուսանավում է: