ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը կգլխավորի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան
Եվրասիական բարձրագույն տնտեսկան խորհրդի առաջնորդները ղազախական Բուրաբայ ավանում տեղի ունեցած գագաթաժողովում որոշում են կայացրել, որ խորհդի նախագահությունը 2016թ.-ին անցնելու է ՀՀ-ին և 2016թ.-ին փետրվարի 1-ից Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան կգլխավորի ՀՀ նախկին վարչապետ, ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Տիգրան Սարգսյանը: Այդ մասին խորհդի ընդլայնված նիստում հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:
«Նա աջակցություն է ստացել նախագահներից և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից, նրանք միասին աշխատել են: Ասում են, շատ փորձառու և նորարար մասնագետ է»,-նշել է Լուկաշենկոն՝ նիստի բաց մասի ընթացքում:
Նախագահության փոխարինման հարցը Ղազախստանի, ՌԴ-ի, Բելառուսի, ՀՀ-ի և Ղրղզստանի առաջնորդների մասնակցությամբ գագաթաժողովի առանքային հարցերի մեկն էր, և քննարկվում էր փակ դռների հետևում նեղ և ընդլայնված կազմերով:
"Վեդոմոստիի" զրուցակիը ԵԱՏՄ-ում կազմկոմիտեում հայտարարել է, որ հաջորդ նախագահության հարցը Մոսկվայի համար շատ նուրբ է, քանի որ մի կողմից՝ ՌԴ-ը կցանկանար պահպանել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի ղեկավար Վիկտոր Խրիստենկոյին, որպես փորձառու և պրոֆեսիոնալ անձնավորության, սակայն մյուս կողմից, չէին ցանկանում խախտել ռոտացիայի սկզբունքը, որպես տպավորություն չստեղծվի, որ Մոսկվան օգտագործում է իր ազդեցությունը որոշումներն հօգուտ իրեն կայացնելու համար:
Իր հերթին, 2016թ.-ին նախագահություն ստանձնելու մեծ ցանկություն ունեին Բելառուսն ու Ղազախաստանը, սակայն, ըստ սահմանված ընթացակարգի, նախագահությունն անդամներից փոխանցվում է հաջորդին ըստ այբբենական կարգի: ԵԱՏՄ-ին անդամակցությունից հետո այդպիսի անդամ է դարձել Հայաստանը:
Լուկաշենկոն նշել է, որ ԵԱՏՄ-ի նիստի ընթացքում առաջնորդները քննարկել են 15 հարց և անգամ դուրս են եկել օրակարգից և քննարկել են այլ հուզող հարցեր: Արդյունքում հանդիպման մասնակիցները համաձայնվել են Լուկաշենկոյի առաջարկին հաստատել և ստորագրել որոշումները բոլոր 15 քննարկվող հարցերի վերաբերյալ:
Այլ կարևոր հարցեր վերաբերվել են զարգացման հեռանկարներին մինչև 2030թ.-ը, ԵԱՏՄ-ի կոլեգիայի անդամների թվի կրճատման հնարավորությունը և նոր Մաքսային օրենսգիրքը, ինչպես նաև Ղազախստանի անդամակցությունը Առևտրի համաշխարհային կազմակերպությանը, որը տհաճ անակընկալ էր Մոսկվայի համար՝ անհարմար սակագների պատճառով:
Լրագրողների հետ զրույցում Խրիստենկոն հայտարարել է, որ որոշում է կայացվել կրճատել կոլեգիայի անդամների թիվը մինչև տաս՝ յուրաքանչյուր երկրից երկուական ներկայացուցիչ նախկին երեքի փոխարեն: Նրանք պետք է նշանակվեն ԵԱՏՄ-ի առաջնորդների հաջորդ գագաթաժողովի ընթացքում, որը կկայանա 2015թ.-ի դեկտեմբերին Մոսկվայում:
Խրիստենկոյի խոսքով, որպեսզի Ղազախստանի՝ Առևտրի համաշխարհային կազմակերպությանն անդամակցելուց հետո սակագների տարբերությունը վնաս չհասցնի միության անդամներին, առաջնորդները որոշում են կայացրել ստորագրել միջազգային պայմանագիր, որտեղ կընդգրկվեն մոտ 1000 սակագներ ապրանքների համար՝ դրանք ուժի մեջ կմտնեն երկրների խորհրդարանների վավերացումից հետո, այն պետք է կայանա 2015թ.-ի դեկտեմբերից ոչ ուշ:
Նույն վայրում օրվա առաջին կեսին կայացած ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթաժողովի ընթացքում քննարկվել է 17 հարց, որոնք գրեթե ամբողջությամբ քննարկվել են փակ ձևաչափով: Նրա աշխատանքները համակարգում էր Նուրսուլթան Նազարբաևը, ով պատմել է, որ քննարկվել են էկոնոմիկայի և անվտանգության ը վերաբերող հարցեր, որոնց վրա լուրջ ազդեցություն են թողնում ահաբեկչությունը և միգրացիայի խնդիրները:
Վլադիմիր Պուտինի ելույթը տեղի է ունեցել փակ դռների հետևում և նվիրված է եղել միջազգային ահաբեկչության դեմ պայքարին և Սիրիայում ՌԴ-ի օդային գործողություններին: ՌԴ-ի նախագահի խոսքով, ով հղում էր կատարում տարբեր գնահատականների, "Իսլամական պետության" շարքերում կռվում են 5000-7000 ՌԴ-ի ու ԱՊՀ երկրների կամավորականներ:
«Եվ մենք, իհարկե, չենք կարող թույլ տալ, որ նրանք այսօր Սիրիայում ստացած փորձը հետագայում օգտագործեն մեր տանը», - նշել է Պուտինը, ում խոսքերը մեջբերում է Kremlin.ru. կայքը: Նա կրկին անգամ խոսել է ռուսական գործողության լեգիտիմության մասին՝ կապված օրինական ղեկավար Բաշար Ասադի խնդրանքին, ինչպես նաև նրա սահմանափակ լինելու տեսակին՝ հարվածներ օդից ու ջրից, իսկ ժամկետները սահմանափակվում են՝ Ասադի բանակի գործողությունների շրջանով: