26.11.2024
Փաշինյանի նոր խորհրդականը 2016-ի ապրիլի այդքան զոհերի թիվ մեկ պատասխանատուն է. Բաղդասարյան
prev Նախորդ նորություն

The Economist պարբերականը «Տարվա երկիր» է ճանաչել Հայաստանը

Բրիտանական հեղինակավոր The Economist պարբերականը այս «Տարվա երկիր» է ճանաչել Հայաստանը:


Այս տիտղոսը պարբերականը շնորհել է ոչ թե ամենահարուստ կամ ազդեցիկ, կամ ամենահամեղ խոհանոցն ունեցող երկրներին, այլ հաշվի է առել անցնող տարվա ընթացքում Հայաստանի գրանցած առաջընթացը:


Ո՞ր երկիրն է անցած 12 ամիսների ընթացքում փոխվել դեպի լավը. պարբերականը տալիս է այս հարցն ու անմիջապես էլ պատասխանում՝ լրատվամիջոցի կարծիքով դա հենց Հայաստանն է:


Թեպետ հաղթողի անունը որոշելն իրենց համար բավականին բարդ ընտրություն է, բայց The Economist-ը նշում է, որ տարվա ընթացքում լավ աշխատանքը դեռևս չի երաշխավորում միանշանակ հաջողություն ապագայում:


Որպես օրինակ, պարբերականում նշվում է, որ անցյալ տարվա հաղթող Ֆրանսիան այսօր չի հանգստանում զանգվածային ցույցերից ու անկարգություններից, իսկ 2015-ի հաղթող Մյանման վերջերս «արյունալի» հետընթաց ապրեց:


Ըստ հոդվածի՝ Հայաստանում Սերժ Սարգսյանը փորձում էր վերարտադրել իր իշխանությունը, որը հանրության մեջ բողոք առաջ բերեց, և ժողովուրդը, ի նշան բողոքի, փողոց դուրս եկավ։


«Խարիզմատիկ» մորուքավոր Նիկոլ Փաշինյանը, նախկին լրագրողն ու պատգամավորը, օրինական կերպով իշխանության եկավ` կոռուպցիայի ու դիլետանտության դեմ բողոքի ալիքի վրա։ Նրա դաշինքը խորհրդարանական ընտրությունների ժամանակ հավաքեց ձայների 70%», – փոքրիկ պատմական ակնարկ են ներկայացնում հոդվածի հեղինակները։


Այնուամենայնիվ պարբերականն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ «Հայաստանի ու Ադրբեջանի միջև տհաճ տարածքային վեճը» չի լուծվել ու կարող է նորից վերսկսել։


«Սակայն հին ու հաճախ վատ կառավարվող ազգը անհանգիստ տարածաշրջանում ժողովրդավարության ու նորացման շանս ունի։ Այդ պատճառով Հայաստանը մեր տարվա երկիրն է։ Shnorhavorum yem»,- ամփոփել են հոդվածի հեղինակները, չգիտես ինչու` եզակի թվով