3.10.2024
Երևանում կանցկացվի բողոքի ակցիա ընդդեմ պետական սեփականության վաճառքի
prev Նախորդ նորություն

Հայաստանում հավաքվել է մոտ 276.000 տոննա խաղող, արտահանվել՝ 6700 տոննա

Հայաստանում հոկտեմբերի 13-ի դրությամբ հավաքվել է մոտ 276.000 տոննա խաղող: Նշենք, որ այդ ցուցանիշը նախորդ ամբողջ տարվա ընթացքում կազմել է 261.000 տոննա:

Ինչպես հայտնում է ՀՀ գյուղնախարարության մամուլի ծառայությունը, հոկտեմբերի 13-ի դրությամբ մթերվել է 196.000 տոննա խաղող՝2014թ.-ի 184.000 –ի համեմատությամբ:
Այսօրվա դրությամբ հանրապետությունից արտահանվել է 6700 տոննա խաղող՝նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 4700-ի համեմատ:

Այս տարվա խաղողի բերքը զգալիորեն գերազանցում է նախորդ տարվա ծավալները: Առատ բերքը, սակայն լուրջ խնդիրներ է առաջացնում սպառման հետ կապված: Այդ մասին են վկայում ՀՀ-ի տարբեր շրջաններիկ բազմաթիվ բողոքի ակցիաները: Երկրի իշխանություններն իրենց հերթին հավաստիացնում են, որ ամբողջ բերքը մթերվելու է:
Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի պրոֆեսորը ԵՊՀ-ում հանդես կգա դասախոսությամբ եվրասիական ինտեգրացիայի թեմայով
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` inter-freight.by
03.10.2024
Հայաստանը խստացնում է արտադրանքի անվտանգության վերահսկողությունը ԵԱՏՄ շրջանակներում