3.10.2024
Հայաստանում հավաքվել է մոտ 276.000 տոննա խաղող, արտահանվել՝ 6700 տոննա
prev Նախորդ նորություն

Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի պրոֆեսորը ԵՊՀ-ում հանդես կգա դասախոսությամբ եվրասիական ինտեգրացիայի թեմայով

VERELQ տեղեկատվական-վերլուծական կենտրոնը հոկտեմբերի 15-ին Երևանում կազմակերպում է ռուսաստանցի փորձագետ, Էկոնոմիկայի բարձրագույն դպրոցի պրոֆեսոր Օլեգ Մատվեյչևի և Նորագույն պետությունների ինստիտուտի տնօրեն Ալեքսեյ Մարտինովի այցը Երևան:

Այցի ընթացքում Օլեգ Մատվեյչևը «Անդրկովկասի եվրասիական ինտեգրացիա՝ տարածաշրջանի զարգացման հեռանկարները» թեմայով դասախոսությամբ հանդես կգա ԵՊՀ-ի միջազգային հարաբերությունների ֆակուլտետում և մամուլի ասուլիսով՝ տեղական ԶԼՄ-ների համար:

Դասախոսության ընթացքում պրոֆեսորը ընդգրկուն կանդրադառնա եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացիների ակտուալ խնդիրներին, որոնց Մոսկվայի, Աստանայի, Մինսկի և Բիշքեկի հետ ակտիվորեն մասնակցում է նաև Երևանը: Դասախոսության ընթացքում խորությամբ կներկայցվեն հետևալ թեմաները՝ եվրասիական ինտեգրացիայի փիլիսոփայությունը, Անդրկովկասի երկրների տեղը ԵԱՏՄ-ում, տնտեսական ինտեգրացիան, որպես անվտանգության և ինքնիշխանության ամրապնդման գործոն:

Նախատեսվում է նաև ռուսաստանցի փորձագետների հանդիպումը հայկական փորձագիտական շրջանակների ներկայացուցիչների, Հայաստանի ԶԼՄ-ների հետ: Մատվեյչևի և Մարտինովի մամուլի ասուլիսը կկայանա հոկտեմբերի 15-ին, ժամը 11.00-ին "ԴԻԱԼՈԳ" մամուլի ակումբում: ԵՊՀ-ում Օլեգ Մատվեյչևի դասախությունը տեղի կունենա նույն օրը, ժամը 14:30, ԵՊՀ-ի միջազգային հարաբերությունների ֆակուլտետում:
Փորձագետներ. Արա Աբրահամյանի հաջողությունը ՀՀ քաղաքական դաշտում կախված կլինի ռուսական գործոնից
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` inter-freight.by
03.10.2024
Հայաստանը խստացնում է արտադրանքի անվտանգության վերահսկողությունը ԵԱՏՄ շրջանակներում