11.09.2026
Հայաստանը նոր ավիափոխադրող կունենա
prev Նախորդ նորություն

Երևանում կանցկացվի բողոքի ակցիա ընդդեմ պետական սեփականության վաճառքի

Երևանում, կառավարության շենքի դիմաց կանցկացվի բողոքի ակցիա ընդդեմ պետական սեփականության վաճառքի:

Ինչպես նշված է կազմակերպիչների կողմից տարածած հայտարարության մեջ, պետական սեփականության վաճառքը դարձել է տարածված գործելակերպ, որը կիրառվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:

«Հաշվի առնելով այդ փաստը, "Հանուն օրենքի" հասարակական շարժումը ծրագրում է բարձրացնել այս հարցը հասարակության շրջանում և հանդես գալ ազգային ժառանգության վաճառքի դադարեցման կոչով: Հոկտեմբերի 16-ին` ուրբաթ օրը, ժամը 15:00-ին «Հանուն օրենքի» ակտիվիստները և բոլոր նրանք, ովքեր անտարբեր չեն Հայաստանի ճակատագրի հանդեպ բողոքի ցույց կանցկացնեն Հանրապետության հրապարակում՝ ՀՀ Կառավարության շենքի դիմաց", - ասվում է հայտարարության մեջ:

Չնայած այս մասին չի հիշատակվում, սակայն, ակցիան, ըստ ամենայնի, տեղի է ունենում վերջերս կառավարության կողմից ընդունված որոշման ֆոնին, ըստ որի "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ՓԲԸ-ն վաճառվեց ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանին:
Հայաստանում հավաքվել է մոտ 276.000 տոննա խաղող, արտահանվել՝ 6700 տոննա
Հաջորդ նորություն next
 Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրել են ոսկու մաքսանենգության մեջ
10.09.2026
Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրել են ոսկու մաքսանենգության մեջ