Նախարար. ՀՀ-ի անդամակցությամբ ԵՏՄ-ն կարող վերածվել կարևորագույն տրանսպորտային հանգույցի
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի անդամ (Նախարար) Արա Նռանյանը Մոսկվայում կայացած <<Ինտեգրացիա. նոր հնարավորություններ և ճգնաժամից դուրս գալու ելքեր>> միջազգային տնտեսական համաժողովի ընթացքում հայտարարել է, որ Հայաստանի անդամակցությամբ Եվրասիական տնտեսական միությունը (ԵՏՄ) կարող է վերածվել կարևորագույն տրասնպորտային հանգույցի, որը կկապի ԵՄ-ը Պարսից ծոցի, Հարավ-արևելյան Ասիայի և Հնդկաստանի հետ:
Իր ելույթում Արա Նռանյանը նշել է, որ Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին նոր աշխարհաքաղաքական իրավիճակ է ստեղծել, որը թույլ կտա իրականացնել միջազգային տնտեսական համագործակցության փոխշահավետ մեխանիզմներ: <<Հայաստանի անդամակցությամբ ԵՏՄ լուրջ ճեղքում է իրականացմում զարգացման հարավային ուղղությամբ՝ հայտ ներկայացնելով դառնալ կարևորագույն տրանսպորտային հանգույց, որը կմիացնի ԵՄ-ը, Պարսից ծոցի, Հարավ-արևելյան Ասիայի և Հնդկաստանի հետ>>,-նշել է Ա.Նռանյանը: Նրա խոսքով, նույնիսկ հպանցիկ հայացք գցելով քարտեզին կարելի է գնահատել այն հեռանկարները, որոնք բացվում են ԵՏՄ-ի համար՝ ՌԴ-Վրաստան-Հայաստան-Իրան տրանսպոտային առանցքի կայուն, արագ և մատչելի զարգացման շնորհիվ:
Նռանյանը նշել է, որ այսօր ՀՀ-ը իրականացնում է Հյուսիս-հարավ ավտոմայրուղու շինարարությունը, որը թույլ կտա միացնել հայ-իրանական սահմանը հայ-վրացական սահմանին: Ավելի քան մեկ միլիարդ արժողությամբ ծրագիրը իրականացվում է ՀՀ-ի կառավարության և Ասիական զարգացման բանկի համատեղ ֆինանսավորմամբ:
556 կմ երկարությամբ միջանցքը թույլ կտա դուրս գալ դեպի Սև ծով և թույլ կտա խնայել 2.5 դոլար՝մեկ ուղևորի՝ մեկ ժամ ուղևորության վրա և ժամում 1 դոլար՝մեկ տոննա բեռի տեղափոխության վրա: Դա թույլ կտա կրճատել ճանապարհը և ապահովել ողջ ուղու անվտանգությունը: Ծրագիրը նախատեսվում է կյանքի կոչել մինչև 2019թ.-ը: <<Մեկ այլ կարևոր նախագիծ, որն այժմ քննարկվում է՝ՌԴ-Վրաստան-Հայաստան –Իրան երկաթգծի հարցն է: Հյուսիս-Հարավ նախագծի այդ ծրագիրը ոչ միայն երկու անգամ կարճ է Սուեզի ջրանցքով անցնող ծովային ուղուց, այլ նաև կրճատում է ապրանքների տեղափոխության արժեքը և ժամանակը:
Հաշվի առնելով ԵՏՄ-ի գործունեության արդյունքում բեռնափոխադրումների աճը, դա կարող է ավելի շուտ ապահովել արդյունքները, քան մինչև Հայաստանի ԵՏՄ-ին անդամակցության գործոնը հաշվի առնելը>>,-նշել է Նռանյանը: Արա Նռանյանը հավելել է, որ գլոբալ ծրագրերի իրականացումը, որը թույլ կտա ապահովել տնտեսության համակարգային փոփոխություններ, կարող է հանդիսանալ ողջ ԵՏՄ-ի տնտեսության զարգացման համար լավ խթան: