26.11.2024
ՀԱՊԿ և ԵԱՀԿ գլխավոր քարտուղարները քննարկել են ղարաբաղյան հակամարտությունը
prev Նախորդ նորություն

Սիրիայի ԱԳՆ. ԱՄՆ-ը Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարի նպատակ չի հետապնդում

ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները կոալիցիա ձևավորելիս նպատակ չեն հետապնդում պայքարել Սիրիայում ահաբեկչության դեմ: Այդ մասին հայտարարել է Սիրիայի ԱԳ նախարարի տեղակալ Ֆեյսալ Մեքդադը:

«Պարզ է, որ ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները կոալիցիա ստեղծելիս չեն հետապնդել ահաբեկչությանը հարված հասցնելու նպատակ, նրանք միայն ցանկանում էին երկարաձգել սիրիական հակամարտությունը և փոխել այդ երկրի վարչակարգը», - նշել է Մեքդադը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Նրա խոսքով, արևմտյան կոալիցիայի մասնակիցները անկեղծ չեն գործում՝ թաքցնելով Սիրիայում իրենց իրական նպատակները: «Արդեն մեկ տարի է անցել, սակայն նրանք այդպես էլ ոչնչի չեն հասել: Մեր ռուսական ընկերները մի քանի օրերին ընթացքում կարողացել են անել ավելին, քան ԱՄՆ-ի ղեկավարած կոալիցիան մեկ տարվա ընթացքում»,-նշել է նա:

Դիվանագետ սիրիական ժողովրդի և Սիրիայի կառավարության անունից շնորհակալություն է հայտնել ռուսական ընկերներին և հատկապես նախագահ Վլադիմիր Պուտինին, ինչպես նաև ՌԴ-ի բոլոր քաղաքացիներին և զինվորականներին: Ըստ նրա, Մոսկվայի ցուցաբերած աջակցությունը ահաբեկչության դեմ պայքարում պատմական նշանակություն ունի:

Մեքդադը վստահ է, որ ՌԴ-ը Սիրիայում իր գործողություններում բաց է: «ՌԴ-ը իրականացնում է ՄԱԿ-ի ԱԽ-ի, ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովում և բոլոր միջազգային համաժողովներում իր վրա ստանձնած պարտավորությունները»,-հավելել է նա: