26.11.2024
Փորձագետներ. Էրդողանի սպառնալիքները՝ ռուսական գազի համար զեղչեր ստանալու պայքար է
prev Նախորդ նորություն

ՀԱՊԿ և ԵԱՀԿ գլխավոր քարտուղարները քննարկել են ղարաբաղյան հակամարտությունը

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ԵԱՀԿ-ի Մինսկի խումբը կարող է ընթացիկ աշնանը բանակցություններ անցկացնել, հնարավոր է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը՝ Մոսկվայում ելույթ ունենալով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) մշտական խորհրդում:

Ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Զանիերը հայտնել է, որ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդիրը: «Մենք անհանգստացած ենք տարածաշրջանում և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին բռնության աճով, անհրաժեշտ է աշխատանք քաղաքական ղեկավարության հետ», - ասել է ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղարը:

«Մենք հանդիպումներ ենք ունեցել արտգործնախարարների հետ Նյու Յորքում [ՄԱԿ] Գլխավոր ասամբլեայի ընթացքում, Մինսկի խմբի համանախագահների հանդիպումներ: Հնարավոր է ևս մեկ հանդիպում աշնան ընթացքում: Հուսով ենք, որ, հնարավոր է, լինի հանդիպում Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հետ», - նշել է Զանիերը: