5.04.2026
Փորձագետ.ԱՄՆ-ի նպատակն է մասնատել Սիրիան և տապալել Ասադին
prev Նախորդ նորություն

Փորձագետներ. Էրդողանի սպառնալիքները՝ ռուսական գազի համար զեղչեր ստանալու պայքար է

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան կարող է հրաժարվել ռուսական գազի գնումներից և Մերսինում համատեղ Ակկույու ատոմակայանի շինարարությունից, որի համաձայնագիրը երկու երկրների միջև կնքվել էր 2010թ.-ին:

Անկարայում TOBB Էկոնոմիկայի և տեխնոլոգիաների համալսարանի դոցենտ, թուրք քաղաքագետ Թողրուլ Իսմայիլը նշել է, որ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ ճգնաժամի պայմաններում քաղաքական գործիչները հանդես են գալիս իրենց շահերից բխող հայտարարություններով:

Ըստ նրա, առաջինը պետք է հաշվի առնել, կկարողանա արդյոք Թուրքիան տնտեսական իմաստով հրաժարվել ռուսական գազից, երկրորդ՝ Ակկույուի շինարարությունը միջազգային նախագիծ է, և ինքանո՞վ է ռուսական կողմը կատարում իր պարտականությունները: Քաղաքագետի խոսքով, Թուրքիայի նախագահի հայտարարությունները պետք է դիտարկել որպես ոչ թե սպառնալիք, այլ նախազգուշացում ՌԴ-ին: Ըստ նրա, որպես քաղաքական գործիչ Էրդողանը պետք է պաշտպանի իր հեղինակությունը և նա փորձում է դա անել այդպիսի հայտարարություններով, փոխանցում է mk-turkey.ru կայքը:

Էներգետիկ զարգացման հիմնադրամի տնօրեն Սերգեյ Պիկինը կարծում է, որ ռուսական օդուժի կողմից թուրքական օդային տարածքի խախտման հետ կապված Թուրքիայի նախագահ Էրդողանի՝ ռուսական գազից հրաժարման մասին հայտարարությունը պետք է դիտարկել որպես սպելուլյացիա և գազի համար հերթական զեղչերը ստանալու փորձ:

Նա նշել է, որ թուրքերը հիանալի հասկանում են, որ օպերատիվ կերպով ռուսական գազը փոխարինել նրանց չի հաջողվի: Փաստ չէ, որ հեղուկ գազը, որ Թուրքիան գնելու է այլ վաճառողներից ավելի էժան կլինի, քան "Երկնագույն հոսքով" կամ կառուցվող "Թուրքական հոսքով" առաքվող գազը: Ըստ նրա, գնել թանկ գազ միայն թե բարկացնեն Մոսկվային, ինչպես անում է Ուկրաինան, Անկարան հաստատ այդ քայլին չի գնալու:

Նա հավելել է, որ ադրբեջանական և իրանական գազի առաքումները, ինչի մասին խոսում է թուրքական կողմը, դա հինգ տարվա հարց է՝ Էրդողանի սպառնալիքները զեղչեր ստանալու համար պայքար է:
ՀԱՊԿ և ԵԱՀԿ գլխավոր քարտուղարները քննարկել են ղարաբաղյան հակամարտությունը
Հաջորդ նորություն next
 Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար
03.04.2026
Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար